Իրանի դեմ պատերազմը թանկ կնստի տարածաշրջանի վրա. իրանցի գեներալ
INTERNATIONAL NEWS
Իրանի դեմ պատերազմը թանկ կնստի ողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին հայտարարել է Հաթամ ալ Անբիայում ԻՀՊԿ շտաբի հրամանատար, գեներալ-մայոր Գոլամ Ալի Ռաշիդը, տեղեկացնում է Mehr-ը։
«Մենք ակնկալում ենք, որ հարեւան երկրները ձեռնպահ կմնան ԱՄՆ եւ իսրայելցիների շահերից բխող գործողություններից, որոնք միայն պատերազմ վարելու եւ տարածաշրջանում լարվածություն մտցնելու համար են, որովհետեւ դա թանկ կնստի տարածաշրջանի բոլոր ժողովուրդների վրա»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Իրանը չի ողջունում ոչ մի պատերազմ տարածաշրջանում, որովհետեւ «դա որոշակիորեն ձեռնտու է Միացյալ Նահանգներին եւ սիոնիստական ռեժիմին, բայց մենք միշտ պատրաստ ենք դիմակայել ցանկացած ագրեսորի»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



