«Վանաձոր» առողջարանի տարածքում մոտ 10 հաստաբուն ծառ է հատվել
SOCIETY
Լոռու մարզում գտնվող «Վանաձոր» առողջարանի տարածքում օրեր առաջ մոտ 10 հաստաբուն ծառ է հատվել, մոտ 20 ծառ էլ խոր էտ է արվել ․ հայտնում է Shamshyan.com-ը։
Հատված ծառերի կոճղերը առողջարանի պուրակում օգտագործվում են որպես նստարաններ ու աթոռներ, կայքի թղթակցի հետ զրույցում առողջարանի տնօրեն Սարգիս Ամիրյանն ասել է, որ հատված ծառերը կարող էին տապալվել, ինչպես նաեւ՝ հիվանդ ծառեր են եղել:
«Սանիտարական հատում եւ էտ ենք արել: Հիվանդ ծառեր են եղել, որոնք կարող էին վարակել նաեւ մյուս ծառերին: Մեր առողջարանում հանգստանում են նաեւ ալերգիկ հիվանդություն ունեցող մարդիկ, որոնց համար հիվանդ ծառերը վտանգ են ներկայացրել»,- ասել է տնօրենն ու հավելել, որ մոտ 500 ծառ են նախատեսում տնկել, որոնց մի մասը արդեն տնկել են:
1
Regarding Payments for Viva Armenia Services via Idram
2
Idram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants
3
Up to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA Card
4
Book by March 31 and get 15% off your FINTECH360 ticket
5
AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with Mastercard



