Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Նոր Հա­յաս­տա­նի կո­ռուպ­ցի­ոն ծի­լե­րը

ANALYSIS

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր կառավարության առաջնահերթություններից մեկը համակարգային կոռուպցիայի դեմ պայքարն է։ Չեմ կարող ժխտել՝ հեղափոխությունից հետո կոռուպցիան եթե նույնիսկ չի վերացել, էապես կրճատվել է, սակայն կարծում եմ՝ արդարացված չէ խոսել դրա վերացման մասին՝ որպես համակարգային դրսևորում։ Նախ՝ եթե այդպիսի բան լիներ, առողջապահության փոխնախարար չէր ձերբակալվի կոռուպցիոն մեղադրանքով, ու հիմա էլ ԱԱԾ-ն չէր վարի ՊՎԾ-ի հետ կապված հայտնի գործը, որը նույնպես կոռուպցիոն հետագիծ ունի։

Իհարկե, օրինական ընտրությունների ինստիտուտի ներդրումն էապես սահմանափակել է կոռուպցիայի զարգացման հնարավորությունը, մյուս կողմից՝ պահպանվում է անարդյունավետ կառավարման համակարգը, որը եթե անգամ այսօր զերծ է կոռուպցիոն գայթակղությունից, վաղն անպայման տրվելու է դրան։ Ի վերջո, ամբողջ աշխարհում անարդյունավետ կառավարումն ու կոռուպցիան փոխկապակցված են։ Բացի այդ՝ Հայաստանում իրականացվում է կամայական, սուբյեկտիվ կադրային քաղաքականություն, ինչի հետևանքով պետական ծառայության են անցնում մարդիկ, որոնք ոչ միայն չունեն համակարգային աշխատանքի փորձառություն, այլ նաև անհրաժեշտ գիտելիքներ, ու այս դեպքում ևս պարարտ հող է ստեղծվում կամայական որոշումների կայացման ու կոռուպցիայի զարգացման համար։ Պատահական չէ, որ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հետաքննությունը պարզել է բավականին տխուր պատկեր, ըստ այդմ՝ «EX Production/Գևորգ Աղաբալ յան Ա/Ձ»-ն և «Unity Production/ Ալեքսանդր Մհերյան» անհատ-ձեռնարկատերը, որոնք մտերիմ հարաբերություններ ունեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականի ու նրա եղբայր պատգամավորի հետ, պարբերաբար շահում են կառավարության անցկացրած միջոցառումների կազմակերպման մրցույթները։ Նման մի ահազանգ էլ վարչապետին ուղղված բաց նամակում արել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ պարզաբանում պահանջելով, թե ինչով է պայմանավորված 2017 թվականին հիմնադրված «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության ծառայություններին գերապատվություն տալու և այլ ընկերությունների համար հակամրցակցային դաշտ ձևավորելու փաստը: Թեման ավելի մանրամասնեց «Մեդիալաբը»:

Սրանք բոլորը թաքնված կոռուպցիոն ռիսկեր են, ի վերջո՝ իշխանության ու բիզնեսի սերտաճումը սկսվում է հենց այսպիսի նախադեպերով, ու ամենևին էլ բացառված չէ, որ այսօր կառավարությունում հայտնված իրենց ընկերների միջոցով փողեր աշխատող մարդիկ վաղը պատգամավոր դառնալու հավակնություն ունենան, մանավանդ, որ հրապարակված լուսանկարներից երևում է, որ նրանք մտերմիկ հարաբերություններ ունեն հեղափոխության գործիչների հետ։ Կամ ո՞րն է երաշխիքը, որ իշխանության մտերիմների բիզնեսները մրցույթները շահում են իրենց մասնագիտական որակների ու լավ ծրագրերի շնորհիվ, այլ ոչ թե այլ պատճառներով, ինչի՞ց հասարակությունը վստահ լինի, որ գումարներ չեն «լվացվում»։ Քաղաքական ուժերի ու հասարակության խնդիրն է՝ անընդհատ բարձրաձայնել այս փաստերի մասին։ Սրանով մենք միայն օգնում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին, եթե, իհարկե, նա հետևողական է կոռուպցիոն բոլոր ռիսկերը չեզոքացնելու հարցում։ 

Մյուս կողմից՝ երբ մարդիկ իրենց քննադատությունը կառուցում են քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, ապա դիսկրիմինացնում են ոչ միայն խոսքի արժեքը, այլ նաև իշխանությանը։ Օրինակ՝ շատերը կառավարման հոռի բարքերը քննադատում էին անցյալում ու լռում են կամ ավելին՝ դրանք արդարացնում են այսօր։ Ստացվում է՝ այս մարդիկ խնդիր ունեն ոչ թե կոռուպցիայի կամ անարդյունավետ կառավարման, այլ Սերժ Սարգսյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Կամ էլ, ծայրահեղ դեպքում, ոչ թե կոռուպցիան են չարիք համարում, այլ այն հանգամանքը, որ իրենք չեն կարողացել օգտվել այդ «բարիքից»։

Օրինականությունը սելեկտիվ լինել չի կարող, հակառակ պարագայում կարող ենք ապալեգիտիմացնել ամբողջ արդարադատության համակարգը՝ այն դարձնելով նախկինների դեմ հաշվեհարդարի գործիք։

Նույնը վերաբերում է կադրային քաղաքականությանը։ Եթե նախկինում աշխատանքի ընդունման չափանիշ էր ՀՀԿ կրծքանշանը, ապա հիմա այդպիսին դարձել է «քայլելու» հանգամանքը։ Պատահական չէ, որ խորհրդարանական այսօրվա մեծամասնության ներկայացուցիչներից մեկն ասում է, որ ժամանակին եղել է ՀՀԿ ֆիկտիվ անդամ՝ ոչ մի երաշխիք չտալով, որ այսօր «Իմ քայլի» իրական անդամ է։

Պետք է դուրս գանք ֆեյքային այս տրամաբանությունից ու բաց աչքերով նայենք իրականությանը, այլապես նոր Հայաստանը կարող է դառնալ հնի իներցիոն շարունակությունը կամ մոդիֆիկացիան։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement