Դրամաշորթությու՞ն, թե պարզապես վեցերորդ զգայարան. ուսուցչուհու անհավանական թվացող պատմությունը
SOCIETYՎերջերս Past.am-ը հայոց լեզվի և գրականության ուսուցչուհու հետ, ով հակասական զգացողությունների մեջ գտնվելով պատմեց, թե ինչպես են իրեն Գյումրի քաղաքի կենտրոնում մոտեցել երկու ռուսախոս գնչուհիներ և սկսել իրական գուշակություններ անել:
-Սկսզբում կարծեցի՝ մուրացկաններ են, մոտեցան ու խնդրեցին ձեռքս: Ասացին, որ երկու տղա ունեմ, ինչը համապատասխանում է իրականությանը: Կինը պատմեց, որ տղաս հիվանդություն ունի, ինչը ևս ճշմարտություն է, իսկ մյուս տղաս ինձանից հեռու է ապրում: Այո, տղաս ապրում է ուրիշ քաղաքում և ֆինանսական մեծ խնդիրներ ունի: Երեք անգամ բիզնես է սկսել և երեքն էլ տապալվել են: Ռուսախոս կինն ասաց, որ ինձ վրա թուղթ ու գիր են արել, դրա համար մեծ որդիս չի կարողանում ֆինանսապես ոտքի կանգնել: Ես ապշած էի, նա պատմում էր այնպիսի մանրամասներ, որոնք կարող էի իմանալ միայն ես: Իմ զգացմունքներն ու ապրած պահերն ամբողջովին ներկայացրեց ինձ:
Երբ հարցրի, թե ինչպես կարող եմ ազատվել այդ ամենից, նա կանչեց իր ընկերուհուն, ով նույնպես ռուսախոս գնչուհի էր: Նա հանեց գրպանից սպիտակ գույնի թելը, սկսեց փաթատել այն մատներիս վրա և աղոթք հիշեցնող մաղթանքներ սկսեց ասել ու ասաց, որ կրկնեմ: Ամեն կապը հաշվում էր, ստացվեցին 18 հանգույցներ: Այնուհետև դրանք պահեց իր բռի մեջ, ասաց, որ թղթադրամ դնեմ այնտեղ: Բուռը պինդ սեղմեց կրծքիս ու աղոթեց, հետո բացեց և ես ապշեցի. բոլոր հանգույցները քանդված էին:
Գնչուհիները կնոջն ասել են, որ իրեն թուղթ ու գիր են արել երկու կանայք՝ իր մազը պոկելով ու այն գերեզմաններում թաղելով: Դրամաշորթությու՞ն, թե պարզապես վեցերորդ զգայարան: Եզրակացությունը թողնում ենք ձեզ:
Արուսիկ Տիգրանյան



