Վերին Պտղնիում մայրն այրվող օրորոցից փրկել է 6 ամսական որդուն
SOCIETYShamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ոտքերի մասում ստացած այրվածքներով «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 ամսական երեխա։ Երեխային հիվանդանոց է տեղափոխել մայրը՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղից։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան տանը օրորոցում է եղել, երբ մայրը նկատել է, որ օրորոցը վառվում է և ճիշտ կողմնորոշվելով՝ կարողացել է մարել կրակը և չսպասելով շտապօգնության ժամանմանը՝ տղային տեղափոխել է հիվանդանոց։
Քիչ առաջ պարզվել է, որ երեխան, ով «Արաբկիր» ԲԿ է տեղափոխվել «ստորին վերջույթների այրվածք» ախտորոշմամբ, տեղափոխվել է Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն։ Մանրամասները սկզբնաղբյուրում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



