Yerevan, 09.July.2026,
00
:
00
BREAKING


Հայաստանի 10 ամենաագրեսիվ ու ոչ ադեկվատ աստղերը

LIFE

«Աստղերին սիրում են, աստղերին ատում են, աստղերին քննադատում են, աստղերին գովաբանում են… Այս ցուցակը կազմելիս ես չեմ առաջնորդվել անձնական համակրանքով, նրանց մատուցած մշակութային պրոդուկտի իմ անձնական ընկալմամբ, ոչ էլ այլ չափորոշիչներով, այլ միայն օբյեկտիվ դիտարկումներով, որոնք արել եմ՝ հետևելով ներքոնշյալ աստղերի հրապարակային ելույթներին ու հրապարակումներին։ Եվ այսպես, ձեզ ենք ներկայացնում 10 աստղերի, որոնք ամենից հաճախ են աչքի ընկնում ագրեսիվ ու ոչ ադեկվատ խոսքով ու վարքով։

10. Շպռօտ

Ի տարբերություն շատ այլ աստղերի՝ Շպռօտին պետք չէ սադրել կամ էլ ինչ-որ սուր հարց տալ, որպեսզի նա դառնա ագրեսիվ կամ էլ ոչ ադեկվատ վարք դրսևորի։ Շպռօտը մյուսներից տարբերվում է նրանով, որ նա միշտ զայրացած է և միևնույն ժամանակ ուրախ, ու որ ավելի ուշագրավ է այս թեմայի կոնտեքստում՝ առանց որևէ պատճառի կարող է ինչ-որ ցենզուրայից դուրս բան անել տեսախցիկի առջև կամ էլ սոցցանցի իր էջում։

9. Հակոբ Հակոբյան (Սիլվա Հակոբյանի հայրը)

Սկանդալային վարքով աչքի է ընկնում նաև Սիլվա Հակոբյանի հայրը՝ Հակոբ Հակոբյանը, ով նաև Սիլվայի պրոդյուսերն է։ Իհարկե, զուտ պատահականություն է, որ Հակոբ Հակոբյանը տխրահռչակ Ճոյտի անվանակիցն է։ Իհարկե, կարելի է ըմբռնումով մոտենալ նրա հայրական զգացմունքներին, եթե դիտարկում ենք նրան զուտ որպես երգչուհու հայր, բայց չի կարելի ըմբռնումով մոտենալ նրա՝ պարբերաբար կրկնվող ագրեսիվ արձագանքներին, քանի որ նա հայր լինելուց բացի նաև պրոդյուսեր է, իսկ դա նշանակում է, որ պետք է քննադատների ու նույնիսկ ոչ ադեկվատ քննադատների ասածներին ու գրածներին մոտենալ հանդուրժողականությամբ կամ էլ արհամարհել, այլ ոչ թե փողոոցային վերջին հայհոյանքները գրել սոցիալական ցանցերում և ասել հեռախոսով, որովհետև նման վարքը հարիր է Ճոյտ մականունով Հակոբ Հակոբյանին։

8. Լիանա Զուրաբյան

Ցուցակում ընդգրկել ենք բոլորովին վերջերս հասարակության լայն շերտերին «հայտնի» դարձած ասմունքող Լիանա Զուրաբյանով։ Նրան ակտիվորեն քննարկում են սոցիալական ցանցերում, ագրեսիվությամբ ու ոչ ադեկվատ վարքով նա աչքի էր ընկել և լայն քննարկումների առարկա էր դարձել քիչ ավելի վաղ՝ «Երևանն է խոսում» թոք շոուի փետրվարյան հաղոորդումներից մեկի ժամանակ։ Նրա խոսքին ու վարքին գնահատական տալուց զերծ մնալով՝ թողնում ենք, որ դա անեք դուք, եթե դեռ չեք տեսել այդ «փառահեղ» շոուն։

7. Շուշան Պետրոսյան

Անկասկած, մեր էստրադայի ամենատաղանդավոր երգչուհիներից մեկն ունի խնդիր, որը բավականին տարածված է ու անգլերեն տերմինաբանությունում կոչվում է Anger Management, այսինքն՝ զայրույթի կառավարում։ Քանիցս է եղել, երբ Շուշան Պետրոսյանն առաջին հայացքից լրագրողի անմեղ, իսկ երբեմն էլ սադրող հարցից անմիջապես հետո գրեթե կորցրել է ինքնատիրապետումը և ագրեսիայով գերհագեցած պատասխաններ ու ակնարկներ է արել։ Լրագրողները քաջատեղյակ են Շուշան Պետրոսյանի այս գծին, ու դա հաճախ բերում է նրան, որ նրանք դիտավորությամբ հրահրում են այնպիսի մի իրավիճակ, երբ Շուշանը պայթում է, և արդյունքում օրվա «սենսացիան» ապահովված է։

 

6. Մերի Մակարյան

«Դժվար ապրուստի» հերոսներից Մերի Մակարյանը մի քանի իսկական դժվար ապրուստ էր ապահովել Միհրան Ծառուկյանի համար։ Սերիալային դերասանուհին իր նախկին սիրեցյալի վրա իսկական տեղեկատվական գրոհ էր ձեռնարկել, որին բացի իրենից մասնակցում էին նաև Մերիի մայրը և մորը պատկանող լրատվամիջոցներից մեկի անձնակազմի ներկայացուցիչները։ Պատմությունը որքան տգեղ էր, այնքան հագեցած էր անհավասարակշիռ վարքով ու ագրեսիվությամբ, իսկ սկանդալը դեռ երկար էր շարունակում մնալ հանրային քննարկումների ակտուալ թեմատիկ դաշտում։

5. Միհրան Ծառուկյան

Ոչ ադեկվատ վարքով ու ագրեսիվությամբ աչքի է ընկնում նաև վերոնշյալ պատմության հակադիր բևեռը՝ Միհրան Ծառուկյանը, ընդ որում, եթե Մարի Մակարյանին դեռ կարելի է որոշակի առումով հանդուրժողաբար վերաբերվել, քանի որ նա վիրավորված կին է, ապա Միհրանին հասկանալն ու առավել ևս ըմբռնելը պարզապես անհնար է։ Հայտնի չէ, թե ինչ սև կատու էր անցել Միհրանի ու Մերիի միջև, բայց ինչ-որ մի պահ Միհրանը հայտարարեց, որ իբր իր երկրպագուները դեմ են, որ նա դերեր խաղա ու ընդհանրապես առնչվի Մերիի հետ ու այնպես արեց, որ Մակարյանին զրկեցին դերից։ Այս ողջ հակամարտության ընթացքում ու դրանից հետո Միհրանը կայուն ագրեսիվ կեցվածք էր որդեգրում լրագրողների առջև և հեռուստաեթերում, երբ խոսքը որևիցե կերպ անդրադառնում էր իր ու Մերի Մակարյանի հարաբերություններին։

4. Սյուզի Մելիքյան

Սյուզի Մելիքյանը հաճախ աչքի է ընկնում իր բռնկուն և իմպուլսիվ խառնվածքով։ Բազմաթիվ են միջադեպերը, երբ Սյուզին անակնկալ բռնկվել է ու սկսել է սպառնալիքներ հնչեցնել։ Երբեմն մի փոքր ակնարկն էլ բավարար է, որ երգչուհին հունից դուրս գա։

3. Սոնա

Սոնա… մարդ-ֆենոմեն, ով, մի պահ անհետանալով մեր տեսադաշտից, շռնդալից վերադարձավ տարիներ անց, բայց ոչ այնքան որպես երգչուհի, այլ որքան «Հայաստանի Ձայնը» շոուի ժամանակ մեգասկանդալներ հրահրող։ Ու իրոք, ռետրոսպեկտիվ նայելով վերջին երկու տարիներին՝ կարելի է արձանագրել, որ նույն «Հայաստանի ձայնի» երկու եթերաշրջաններին ոչ այնքան հիշվում է այն, որ իր մասնակցած երկու եթերաշրջաններում էլ հաղթեցին Սոնայի մասնակիցները կամ էլ վերջիններիս հետագա հաջողություններն ու անհաջողությունները, որքան Սոնայի գրանդիոզ սկանդալները։ Առաջին եթերաշրջանից մենք հիշում ենք Սոնայի ու Արտո Թունջբոյաջյանի էպիկական լեզվակռիվը, որտեղ Սոնան պարզապես հարձակվեց Արտայի վրա՝ մոռանալով տեսախցիկների մասին, իսկ վերջին եթերաշրջանում՝ Եվա Ռիվաս-Սոնա տուրուդմփոցը, որը կրկին անգամ ծագեց Սոնայի ոչ կոռեկտ ու պահին ոչ ադեկվատ ակնարկի պատճառով։

1. Սոնա Շահգելդյան

Ինչ խոսք, ագրեսիայի ու ոչ ադեկվատ վարքի հայաստանյան էստրադայի չեմպիոնը Սոնա Շահգելդյանն է, ով պատրաստ է ծվեն-ծվեն անել իր ցանկացած քննադատի, անգամ եթե քննադատությունը տեղին է։ Սոնան պարբերաբար հայտնվում է նման սկանդալների կիզակետում, ու շատ լրագրողներ և խմբագիրներ կարող են ձեզ պատմել Շահգելդյանի հետ ունեցած ոչ այնքան հաճելի նամակագրության ու հեռախոսազրույցների փորձի մասին, եթե նրանք համարձակություն են ունեցել հրապարակելու այնպիսի մի բան, որ դուր չի եկել Սոնային։ Սա էլ հերիք չէ, Սոնան միայնակ գործելով չի սահմանափակվում ու ունի վիրտուալ տիրույթի մի զորավար մորաքույր, ում չարացած և վիրավորանքներով հեղեղված մեկանաբանությունները մշտապես կարելի է գտնել Սոնայի մասին քննադատական հոդվածների և հոլովակների տակ։

Հ.Գ.-ի փոխարեն…

Սիրելի աստղեր, մի արեք այսպես, դա ձեզ սազական չէ։ Դուք հանրային դեմքեր ու հայտնի մարդիկ եք, իսկ դա ենթադրում է, որ դուք կարող եք ունենալ երկրպագուներ, ովքեր իռացիոնալ սեր են դրսևորելու ձեր անձի ու գործունեության հանդեպ, բայց նաև նշանակում է, որ լինելու են նաև այնպիսիք, ովքեր իռացիոնալ հակակրանք են զգալու ձեր հանդեպ՝ դրանից բխող հետևանքներով, ուստի պետք է հայտնիության մեդալն ընդունեք իր երկու կողմերով էլ կամ էլ հրաժարվեք երկուսից էլ։ Վատագույն բանը, որ կարելի է անել ձեր կարգավիճակում, վերևում նկարագրված դրսևորումները թույլ տալն է, քանի որ բացի երկրպագուներ ու «չուզողներ» ունենալուց՝ ձեր կարգավիճակը ենթադրում է, որ դուք մշտապես ուշադրության կենտրոնում եք լինելու, և նման պատմություններն ամենևին չեն նպաստելու եթե ոչ ձեր հաջողություններին, ապա գոնե ձեր հոգեկան անդորրին։ »

Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform