Նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվեց 25.500 դրամ. կենսաթոշակառուները ստանալու են նաև այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տարբերությունը
BLOGԱյսուհետ, եթե կենսաթոշակի չափը լինի նվազագույն կենսաթոշակից ցածր, թոշակառուն ստանալու է 25.500 դրամ կենսաթոշակ, ընդ որում՝ որոշումը տարածվելու է հունվարի 1-ից հետո ընկած հարաբերությունների վրա, այսինքն՝ մայիս ամսվա կենսաթոշակի հետ կենսաթոշակառուները ստանալու են նաև այս տարվա հունվար-ապրիլ ամիսների տարբերությունը:
Օրինակ, եթե կենսաթոշակի չափը կազմում է 20.000 դրամ, մայիս ամսին թոշակառուն ստանալու է 25.500 դրամ՝ մայիս ամսվա համար և 22.000 դրամ՝ չորս ամսվա տարբերության համար, ընդամենը՝ 47.500 դրամ:
Կենսաթոշակառուներին խնդրում եմ ուշադիր լինել, կանխիկ ստանալու դեպքում չմոռանալ չորս ամսվա տարբերությունը ստանալու մասին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mesrop.arakelyan/posts/2415728481874930
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...
5
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom



