Yerevan, 21.January.2026,
00
:
00
BREAKING


Կարիճներ, անտեղի արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ․ ապրիլի 27-ի աստղագուշակը

LIFE

Past.am

Խոյ: Հարմար օր է զրուցելու համար բոլոր այն մարդկանց հետ, ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է պարզվի, որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել, և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար, իսկ օտարերկրացիների հետ հանդիպումները հեռանկարային կլինեն: Անձնական կյանքում նախընտրում եք թեթև ֆլիրտ և ոչ մեկի համար գլուխներդ չեք կորցնում: Լուրջ հարաբերություններ սկսելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ, իսկ արդեն կայացած զույգերին աստղերը հաջող օր են կանխատեսում:

Ցուլ: Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ ձեր անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից՝ դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին և կվաստակեք բարձր պարգևատրում ստանալու բոլոր հնարավորությունները: Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Փոքր վեճը կարող է վերաճել լուրջ կոնֆլիկտի: Սիրելիի հետ հարաբերություններում համբերատար եղեք: Աշխատեք զերծ մնալ քննադատությունից: Հնարավոր է ինքնազգացողության վատացում: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք վնասվածքներ ստանալուց:

 

Երկվորյակներ: Բարեհաջող օր է կենտրոնացում, գիտելիքներ ու փորձ պահանջող աշխատանք կատարելու համար: Հնարավոր է արդյունավետ համագործակցություն, կլինեն նաև գործնական գայթակղիչ առաջարկներ: Այսօր աշխատանքը փոխելու որոշում կայացրած երկվորյակները հետագայում չեն զղջա: Անձնական կյանքում ևս ամեն բան լավ է, դրական փոփոխությունների հավանականությունը՝ մեծ: Կարելի է ավելի նախաձեռնող գտնվել և սիրո խոստովանություն անել: Երեկոյան հնարավոր է ինքնազգացողության վատացում, փորձեք հանգստանալ և լիցքաթափվել:

Խեցգետին: Այսօր գործերը որքան էլ պարզ թվան, ամենայն լրջությամբ մոտեցեք դրանց: Խնդիրներ կարող են առաջանալ ինչպես սեփական անփութության հետևանքով, այնպես էլ՝ թշնամիների շնորհիվ․ վերջիններս այսօր չափազանց հնարամիտ կգտնվեն: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ: Հարազատների հետ փոխըմբռնումը կուրախացնի: Սիրված և գնահատված լինելու զգացումը ձեզ չի լքի: Օրը նպաստավոր է ամուսնության հետ կապված ծրագրեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ:

Առյուծ: Կենտրոնացեք աշխատանքի վրա: Այսօր կունենաք բոլոր հնարավորությունները մասնագիտական հաջողությունների հասնելու համար: Կայացրած որոշումներում չեք սխալվի: Բարենպաստ օր է ազդեցիկ մարդկանց հետ հանդիպումների, ինչպես նաև ինքնադրսևորման համար: Անձնական կյանքն այնքան էլ ներդաշնակ չէ: Լարված նյարդերը, կասկածամտությունն ու բռնկուն խառնվածքը հաճախ ստիպում են թաքցնել իրական հույզերը նույնիսկ ամենամտերիմ մարդկանցից: Կենսական ներուժը ցածր է, հնարավոր են առողջական խնդիրներ՝ կապված եղանակային փոփոխությունների հետ:

Կույս: Որքան էլ փորձեք կենտրոնանալ աշխատանքի վրա, ավաղ այսօր դա ձեզ մոտ չի ստացվի, ինչն ամենևին էլ զարմանալի չէ, քանզի շրջապատում բոլորը շեղում են ձեր ուշադրությունը թե՛ կողմնակի խոսակցություններով և թե՛ իրենց սեփական խնդիրներով: Շատ Կույսեր կարող են կորցնել իրենց բնորոշ սառնասրտությունը և սխալներ թույլ տալ: Մտերիմներն իրենց աջակցությունը կառաջարկեն և կփորձեն ուրախացնել ձեզ, սակայն այսօր նրանց ջանքերը չեն գնահատվի: Փոխարենը ձեզ թույլ կտաք դիտողություններ անել և վեճեր հրահրել: Հնարավոր է մրսածություն: Ուշադրություն դարձրեք մաշկին:

Կշեռք: Աշխատանքը ոչ միայն հրաշալի է ստացվում, այլ նաև հաճելի զգազողություններ է պարգևում: Առավել բարձր է ստեղծագործական ներուժը, և եթե մինչ օրս գլուխգործոց չեք ստեղծել, ապա այսօր ճիշտ այդ օրն է: Մի վախեցեք բարդ թվացող գործերից: Կարող եք լուծումներ գտնել՝ հմտորեն օգտագործելով ձեր գիտելիքները: Օրը կանցնի հանգիստ, առանց վիճաբանությունների և այդ ամենը՝ հիմնականում ձեր շնորհիվ: Փորձում եք լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ: Օգտակար են զբոսանքները, կարճատև ուղևորությունները, չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածությունը:

Կարիճ: Զերծ մնացեք ցանկացած քննադատությունից, անտեղի արված դիտողությունը կարող է լուրջ խնդիրների առիթ դառնալ: Ազդեցիկ մարդկանց հետ շփումն այսօր ցանկալի չէ: Փոխարենը կարող եք ինքնուրույն աշխատել, նորանոր ծրագրեր մշակել: Հնարավոր է փոքրիկ գումարային շահույթ: Սպասվում է բարեկամների կամ մանկության ընկերների անակնկալ այցելություն: Ջերմորեն կընդունեք նրանց և լավ ժամանակ կանցկացնեք: Օրն առավել նպատակահարմար է ընկերական հանդիպումների, այլ ոչ թե ռոմանտիկ ժամադրության համար: Հետևեք սննդակարգին: Սննդային թունավորման վտանգ կա:

Աղեղնավոր: Եթե մրցակիցներ ունեք, ապա այսօր նրանց հանդեպ հաղթանակ կտանեք: Ձեր հմայքը ոչ մեկին անտարբեր չի թողնի, իսկ մենամարտին հետևողները միանշանակ կհամակրեն ձեզ: Մի խուսափեք գրասենյակային սիրավեպ սկսելուց, այն կարող է օգտակար լինել բոլոր առումներով: Անձնական կյանքում հնարավոր են դրական փոփոխություններ: Ուրախանալու նոր առիթներ կունենաք: Սպասվում են նոր ծանոթություններ: Ալկոհոլն ու սուրճը չչարաշահելու դեպքում ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Այծեղջյուր: Մեծ հաջողություններ չարժե ակնկալել, իսկ փոքր ձեռքբերումներ լիովին հնարավոր են: Մի փորձեք լեռներ շրջել ու բոլոր հարցերը միանգամից լուծել: Այսօր պետք է զինվել համբերությամբ և լինել ուշադիր, հատկապես եթե գործ ունեք զգայուն, խոցելի, էմոցիոնալ մարդկանց հետ: Նոր ծանոթություններ հաստատելու հարցում չարժե շտապել: Բոլոր նրանք, ովքեր այսօր լավ տպավորություն կթողնեն, իրականում մյուսներից տարբերվում են միայն իրենց վատ խառնվածքով: Օրվա ընթացքում զգույշ եղեք սուր կտրող գործիքներով աշխատելիս: Տարբեր վնասվածքներ ստանալու վտանգը մեծ է:

Ջրհոս: Սպասվում է օրվա լավ սկիզբ: Անգամ մանրուքներն ուրախություն կպատճառեն, իսկ դժվարությունները կանտեսվեն: Ավելի ուշ լուրջ խնդիր կառաջանա, որ անհապաղ լուծում կպահանջի, ուստի ստիպված կլինեք ջանքեր գործադրել, առանձին դեպքերում խորհուրդ կհարցնեք այն մարդուց, ով հակված չէ անշահախնդրորեն օգնել ձեզ: Հնարավոր են ֆինանսական խնդիրներ, որոշ Ջրհոսներ ծրագրած գնումները կհետաձգեն: Սիրելիի հետ շփումը կուրախացնի ձեզ: Միայնակ Ջրհոսներին խորհուրդ է տրվում մասնակցել հավաքույթների, հետաքրքիր ծանոթությունների հավանականությունը մեծ է: Հագնվեք եղանակին համապատախան:

Ձկներ: Օրը բարենպաստ է ֆինանսական հարցերը կարգավորելու, ինչպես նաև բիզնես ծրագրեր մշակելու համար: Հնարավոր են հաջող գնումներ և շահավետ ներդրումներ: Գործարարի ձեր հոտառությունը վստահաբար չի դավաճանի: Իսկ ստեղծագործական մոտեցում և երևակայություն պահանջող հարցերում պատկերը փոքր-ինչ այլ է: Հարազատ մարդու հետ ունեցած աննշան վեճը կարող է սկիզբ դնել շատ լուրջ կոնֆլիկտի: Աշխատեք հումորով վերաբերվել ստեղծված իրավիճակին: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում: Հնարավոր է գանգատվեք գլխացավից:

Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia AraratBank Joins Armenia's New Greening Initiative: 100 Hectares of New Forest within Three YearsApply for a Unibank salary card and get a chance to win 1 000 000 AMD