«Շիկահեր». Իննա Խոջամիրյանի հմայիչ լուսանկարը
LIFEԵրիտասարդ դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր, հմայիչ լուսանկար է հրապարակել։

Լուսանկարը տեղադրվել է նրա միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է ընդամենը 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Իննան վանդակավոր վերնաշապիկ է կրում եւ վառ դիմահարդարմամբ է. ընդգծված են շուրթերը։ «բլԱնՁինկա»,- այս գրությամբ հեշթեգ է օգտագործել դերասանուհին, որն «Էլենի օրագիրը 2» սերիալիում մարմնավորում է գլխավոր հերոսուհու կերպարը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր Տաթեւի վանական համալիրի ֆոնին։ Նա դեղին վերնազգեստ էր կրում, որը համադրել էր սեւ պայուսակի եւ արեւային ակնոցի հետ։ «Մեծ Պահք... Ավագ՝ Վերջին Շաբաթ...»,- մեկնաբանություններում գրել էր Իննան։
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



