Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Այս օրը՝ 26 ապրիլի. Գալուստ Սահակյանն առաջադրվել է ԱԺ նախագահի թեկնածու, բացվել են Երևանի փակ փողոցները

SOCIETY

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԵՐ

Մտավոր սեփականության միջազգային օր, Ուկրաինա և Ռուսաստան՝ Ռադիացիոն վթարներից և աղետներից զոհվածների օր, Հայաստան՝ Սահմանապահի օր, Տանզանիա՝ Միավորման օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1860-ծնվել է հայ նշանավոր պատմաբան Լեոն։

2002-Թբիլիսի է մեկնել հայ բժիշկների երկու խումբ՝ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու Վրաստանում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժից տուժածներին:

2007-Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի զեկույցում փոփոխվել է Ղարաբաղին վերաբերող ձևակերպումը և վերականգնվել է սկզբնական տարբերակը` «Հայաստանը շարունակում է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական տարածքի և հարակից յոթ շրջանների օկուպացիան»:

2011- մայրաքաղաքի լրագրողական ակումբներից մեկում տեղի է ունեցել հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանի՝ «Հայաստանի կորսված գարունը» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը, որը պատմում է 2008 թվականի նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ինչպես նաև ընտրություններին հաջորդած ողբերգական իրադարձությունների մասին:

2012-Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել՝ բողոքելով բուհի ռեկտոր Սուրեն Զոլյանին հեռացնելու մասին կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի որոշման դեմ:

2013-երևանցիների հետ զրուցելով՝ քաղաքով երթ էր կազմակերպել «Հայ Հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը:

2014-Սերժ Սարգսյանի առաջարկով Ազգային ժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

2015-System of Down աշխարհահռչակ ռոք խմբի վոկալիստ Սերժ Թանկյանը «Թայմ»-ում հրապարակված հոդվածով ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին իր մտորումները։

2017-Հայաստանի շուկաներում ադրբեջանական խնձոր է վաճառվել. սոցցանցերում մի քանի օր առաջ հնչած այս ահազանգին արձագանքելով՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) նախորդ 3 օրերի շրջայցերի արդյունքում Երևանի ու մարզերի մեծ ու փոքր շուկաներում, նաև պտուղ-բանջարեղենի խանութներում հայտնաբերել է ադրբեջանական ծագման խնձորի իրացման դեպքեր:

2018- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել ցուցարարներին Երևանում բացել բոլոր փակ փողոցները։

ԱՇԽԱՐՀ

121-ծնվել է Հռոմի կայսր, փիլիսոփա Մարկ Ավրելիոսը։

1478-Ֆլորենցիայում Մեդիչիների ընտանիքի դեմ Պացցիայի դավադրության արդյունքում վիրավորվել է Լորենցո Մեդիչին, սպանվել է նրա եղբայր Ջուլիանոն։

1575-ծնվել է ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչին:

1607-Վիրջինիայի Հենրի հրվանդանում ափ են իջել Ամերիկայի առաջին անգլիացի վերաբնակիչները։

1795-Ռուսաստանին է միացել Կուրլանդիան։

1812-ծնվել է գերմանացի գործարար, մետաղաձուլական և մեքենաշինական «Կրուպպ» կոնցեռնի հիմնադիր Ալֆրեդ Կրուպպը։

1828-Ռուսական կայսրությունը պատերազմ է հայտարարել օսմանյան կայսրությանը։

1920-հայտարարվել է Խորեզմի Ժողովրդական Սոցիալիստական Հանրապետության կազմավորման մասին։

1921-Լոնդոնի փողոցներում հայտնվել են առաջին ոստիկանական պարեկները մոտոցիկլներով։

1942-Չինաստանի Բենսենի հանքահորի վթարի արդյունքում զոհվել է մոտավորապես 1547 անձ։

1954-ԽՍՀՄ Գերագույն խորհուրդը հաստատել է Ղրիմի մարզի փոխանցումը ՌԽՖՍՀ-ից Ուկրաինական ԽՍՀ-ին և համապատասխան փոփոխություններ է մտցրել Սահմանադրության մեջ։

1964-Տանգանիկան և Զինբաբվեն միավորվել են՝ ստեղծելով Տանզանիայի Հանրապետությունը։

1966-տեղի է ունեցել Տաշքենդի ավերիչ երկրաշարժը՝ ութ բալ ուժգնությամբ։

1970-ծնվել է ԱՄՆ-ի 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ ամերիկացի մոդել և դիզայներ Մելանյա Փրամփը։

1986-տեղի է ունեցել վթար Չեռնոբիլի ատոմակայանում, որը համարվում է մարդկության պատմության ամենախոշոր տեխնոգեն աղետներից մեկը։

1994- Նագոեում վթարվել է Ա-300 մարդատար ինքնաթիռը, զոհվել է 264 մարդ։

1999-Չեռնոբիլ անունով վիրուսը վնասել է ավելի քան կես միլիոն համակարգիչ աշխարհով մեկ։

Կամո Խաչիկյան

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League