Yerevan, 05.February.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական «կիքսերը»

POLITICS

Օրեր առաջ «Փաստ» օրաթերթը գրել էր, որ իշխանությունները հնարավոր բոլոր լծակներն օգտագործում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար որևէ պաշտոնական այցի հրավեր ստանան ԱՄՆից: Տեղեկությունն ինքնին տրամաբանական է, հատկապես, որ Հայաստանի արտաքին քաղաքականության ամերիկյան ուղղությունը, մեղմ ասած, արդյունավետ չէ։

Սակայն հայկական կողմի ցանկությունները հազիվ թե իրականություն դառնան, եթե նկատի ունենանք այն ակնհայտ բացթողումները, որ մեր իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ունենում են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցազրույցներում։ Ահավասիկ, նախօրեին հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը ռուսական ազդեցիկ «Նեզավիսիմայա գազետա»-ում։ Նիկոլ Փաշինյանն, ըստ ամենայնի, խնդիր ունի Մոսկվայում վերականգնել իր հանդեպ վստահությունը, ինչի հետևանքով հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում անդրադարձել է նաև հայ-ամերիկյան հարաբերություններին։ Փաշինյանը մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչեցրած քննադատությունը՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու հետ կապված, ասել է, որ նախորդ իշխանություններից որևէ մեկը նման քննադատության չէր ենթարկվել: «Կա և հակառակը: Հայաստանի որևէ կառավարություն ԱՄՆ-ին չի քննադատել այնպես, ինչպես ես»,- ասել է Փաշինյանը։

Այնքան էլ պարզ չէ, թե ինչու է Հայաստանի վարչապետը նման պարզունակ հնարքով փորձել սիրաշահել Մոսկվային, մանավանդ, որ վերջինս, պատկերավոր ասած, վաղուց չի հավատում «արցունքներին»։ Հետո՝ երբ նման ռևերանսները պարբերական բնույթ են կրում, Մոսկվայում ավելի մեծ կասկածանքով են սկսում վերաբերվել Հայաստանի իշխանության արտաքին քաղաքականությանը։ Հեղափոխությունից հետո հայ-ռուսական հարաբերություններում առաջացել է խորքային ճգնաժամ, ինչը չհաղթահարվեց անգամ այն բանից հետո, երբ Փաշինյանը Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելու վիճահարույց որոշում կայացրեց։

Ի դեպ, խիստ զարմանալի է, որ Նիկոլ Փաշինյանն այլ երկրների ղեկավարների է խորհուրդ տալիս՝ ինչպես շփվեն Պուտինի հետ։ РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նշել է, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հարաբերություններ կառուցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Չեմ կարծում, թե նրա համար բարդ կլինի (Պուտինի հետ շփվելիս): Այստեղ մի պայման կա՝ լինել ուղիղ, ազնիվ, առանց որոգայթների. այդ դեպքում դժվար չի լինի: Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել», - ասել է Փաշինյանը: Շատ տեղին կլինի հարցնելը, թե Նիկոլ Փաշինյանի «անկեղծությունը» կոնկրետ ի՞նչ օրակարգ կամ առաջխաղացում է բերել հայռուսական հարաբերություններում։

Սակայն վերադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ նկատենք, որ Փաշինյանի վերը նշված հայտարարությունների համատեքստում գրեթե անհնար է պատկերացնել բովանդակային լուրջ երկխոսություն, օրակարգ Երևանի ու Վաշինգտոնի հարաբերություններում։ Հետո էլ՝ վարչապետը զարմանում է, որ Վաշինգտոնը գրեթե անարձագանք է թողել Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

 

On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live