«Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ...». Ալեքսիս Օհանյանի գրառումը
SOCIETYԱմերիկահայ գործարար, Reddit սոցիալական կայքի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանն ապրիլի 24-ին՝ իր ծննդյան 36-ամյակի օրն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:
«Հայի համար ոչինչ չի կարող համեմատվել ապրիլի 24-ին ծննդյան տարեդարձը տոնելու հետ, քանի որ դա հային պատասխանատվության զգացում է հաղորդում մի այնպիսի բանի համար, որն իրենից մեծ է»,- գրել է Օհանյանը թվիթերյան իր էջում՝ հավելելով, որ Թուրքիան ձախողել է:
Հիշեցնենք, որ հունվարին Օհանյանը հայտնել էր հայկական կոնյակի արտադրության նոր բիզնեսի մասին: Կոնյակի անունը Shakmat է՝ ի պատիվ Հայաստանում ամենասիրված խաղերից մեկի: Օհանյանը հայտնել էր հայկական ոգելից խմիչքն ամերիկյան շուկա բերելու մտադրության մասին:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



