Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչ է պատ­րաստ­վում անել Փա­շի­նյա­նը.դիս­կո՞ւրս, թե՞ իմի­տա­ցիա

POLITICS

Նախօրեին ԵՊՀ-ում ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ հարցադրում է արել՝ արձանագրելով ԼՂ խնդրի շուրջ մեզանում քաղաքական ու հասարակական դիսկուրսի բացակայությունը։ «Այսօր հայ ժողովուրդը ՀՀ վարչապետին չի ասել՝ գնա բանակցությունների, սա էլ քեզ թուղթը, կարդա, պատմիր, անգիր արա ու կգնաս այսպես կլուծես հարցը: Դրա համար էլ սկսվում են տարբեր խոսակցություններ: Ոչ ոք չի ասել, թե ոնց պետք է լուծվի հարցը... Մենք պատկերացնում ենք, որ պետք է միջազգային ճանաչումով հարցը լուծված լինի՞, թե՞ պատկերացնում ենք, որ պետք է բանակցելիս լինենք: Մենք պետք է իմանանք, թե որ ռազմավարությամբ ենք գնում, որ ձևակերպենք մեր պատկերացումը 100 տարի հետոյի Հայաստանի մասին»,-ընդգծել է Փաշինյանը:

Վարչապետի պնդումը քաղաքական ու փորձագիտական շրջանակներում, սոցիալական ցանցերում տարբեր, իրարամերժ գնահատականների արժանացավ։ Բանավիճողների մի մասը պնդում է, որ Փաշինյանը՝ հետևելով ժողովրդավարության միտումներին, փորձում է Հայաստանում դիսկուրսիոն հարթակ ձևավորել ամենակարևոր ու առանցքային հարցը քննարկելու համար, մյուս մասը չարախնդում է, թե վարչապետը հերթական անգամ պատասխանատվությունն իր վրայից գցում է ժողովրդի ուսերին։ Միանգամից ասեմ, որ երկու հակադիր մոտեցումներն էլ չեմ ընդունում ու կարծում եմ՝ իսկապես կա դիսկուրսի, քննարկումների, բանավեճերի անհրաժեշտություն։ ԼՂ հարցը իշխանության մակարդակով քաղաքական ու հանրային քննարկման է դրվել ընդամենը մեկ անգամ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության վերջին շրջանում։ Բնավ չեմ ցանկանում քննարկել առաջին նախագահի կոնցեպտի բովանդակությունը, միայն նշեմ, որ բովանդակային քննարկումներ տեղի չունեցան, ու 1997-ի ավարտին Տեր-Պետրոսյանի նախաձեռնությունը հանգեցրեց իշխանության ճգնաժամին ու նրա հրաժարականին։

Դրանից հետո այդքան էլ պարզ չէ, թե որոնք են եղել Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի մոտեցումները ԼՂ հարցում, որովհետև երկու նախագահների քաղաքականության հիմնական նպատակը եղել է ԼՂ խնդրում ստատուս-քվոյի պահպանումը։

Նիկոլ Փաշինյանի արցախյան քաղաքականությունը դեռ ամբոջացման փուլում է, ու դժվար է միանշանակ գնահատական տալ դրան։ Եթե Փաշինյանն իրապես քաղաքական ու հանրային դիսկուրսի անհրաժեշտություն ունի, դա միայն ողջունելի է, ինչն, ի վերջո, կնպաստի, որ ԼՂ խնդրում իշխանությունները, քաղաքական համակարգն ու հասարակությունն ունենան կոնսոլիդացված դիրքորոշումներ։ Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ ԼՂ հարցում խնդրին շարունակում են տիրապետել իշխանության առավելագույնը մի քանի գործիչներ, ու նոր իշխանությունը կարծես թե այնքան էլ հակված չէ կոտրել անցած 25 տարիներին ձևավորված կարծրատիպը ու «բաց խաղալ»։ Եթե իշխանությունները մինչև այժմ ընթացք չեն տվել ԼՂ խնդրով անգամ խորհրդարանական լսումներ կազմակերպելու նախաձեռնությանը, ապա ի՞նչ դիսկուրսի մասին է խոսում Փաշինյանը։ Ի վերջո, ակնհայտ ճշմարտություն է, որ Հայաստանում դիսկուրսիոն միջավայրի, ինստիտուտի ձևավորման հարցում առանցքային դեր է վերապահված խորհրդարանին։

Մյուս կողմից՝ եթե քննարկումներն իմիտացիոն բնույթ են կրելու, ապա իրապես կարող է տպավորություն ստեղծվել, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կարգավորման գործընթացին հասարակության կամ քաղաքական ուժերի մասնակցության պատրանք ստեղծել կամ ուղղակի պատասխանատվությունը սեփական ուսերից գցել։ Ասածս այն է, որ ԼՂ հարցում ամենատեղեկացված սուբյեկտը հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, ու հենց ինքն էլ պետք է նախաձեռնի դիսկուրսը՝ այն սկսելով խորհրդարանից։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign