Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Ի վեր­ջո, Արծ­վա­շե­նը կորց­րե՞լ ենք, թե՞ փո­խա­նա­կել»

INTERVIEW

Արծվաշենը Հայաստանի Գեղարքունիքի մարզի էքսկլավն է (երկրի սահմաններից դուրս գտնվող տարածք) Ադրբեջանի տարածքում։ 1992 թվականի օգոստոսի 8-ից մինչ օրս բռնազավթված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից: Համայնքից բռնի տեղահանված ընտանիքների թիվը կազմում է 719, որոնցից 664 ընտանիք բնակություն է հաստատել Հայաստանի Գեղարքունիքի մարզի բնակավայրերում, իսկ 55 ընտանիք՝ այլ մարզերի բնակավայրերում։ Գյուղը մինչև 1991 թվականն ունեցել է 4500 բնակիչ, գորգագործական և կոշիկի ֆաբրիկաներ, հաստոցաշինական գործարան, տեքստիլ արդյունաբերություն, 2 դպրոց, մանկապարտեզ, մշակույթի պալատ և այլն։ Սա Արծվաշենին վերաբերող տեղեկությունն է, որին կարելի է հանդիպել համացանցային տիրույթում:

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հեքիմյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ տարիներ շարունակ դիմում է ՀՀ գլխավոր դատախազությանը, որպեսզի պարզվի՝ արդյոք ճի՞շտ են այն տեղեկությունները, որ Արծվաշենը Հայաստանը ոչ թե կորցրել է ռազմի դաշտում, այլ գյուղը փոխանակվել է կամ հանձնվել:

«Մի քանի ագամ դիմել եմ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով, որպեսզի Արծվաշենը հանձնելու, փոխանակելու հետ կապված հարուցվի քրգործ և դրա շրջանակներում տրվեն մի շարք հարցերի պատասխաններ: Մասնավորապես, մամուլում հրապարակվել են մի շարք հոդվածներ, ըստ որոնց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը տարբեր առիթներով հայտարարել է, որ Արծվաշենը մենք ոչ թե կորցրել ենք պատերազմի դաշտում, այլ փոխանակել ենք այլ տարածքների հետ: Արծվաշենի փոխանակումը կամ հանձնումը, ես չգիտեմ՝ ինչ բառ օգտագործեմ, եղել է 1992 թվականին: Լևոն Տեր-Պետրոսյանը և այն ժամանակ Գերագույն խորհրդի պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և ներքին գործերի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Բաղդասարյանն այս կամ այն առիթով հայտարարում են, որ մենք ոչ թե կորցրել ենք Արծվաշենը, այլ փոխանակել ենք այլ տարածքների հետ: 

ՀՀ քրեական օրենսգրքով տարածքներ փոխանակել չի կարելի: Դա քրեորեն հետապնդելի արարք է, որը, եթե չեմ սխալվում, պատժվում է մինչև 10 տարի ազատազրկմամբ: Դիմելով դատախազությանը՝ պահանջում եմ, որպեսզի քրեական գործի շրջանակներում պարզվի՝ արդյոք ճի՞շտ են այդ հրապարակումները, գուցե փոխանակել ասելով՝ Լևոն Տեր-Պետրոսյանն այլ բան նկատի ունի և այլն:

Դատախազությունից խնդրում, պահանջում եմ, որպեսզի քրեական գործի շրջանակներում այս բոլոր հարցերի պատասխանները տրվեն, ու եթե քրեորեն հետապնդելի արարք կա, ապա այն մարդը, որը դա իրականացրել է, անպայման դատապարտվի», - ասում է Հեքիմյանը:

Նա նշում է, որ դատախազությունն անպատասխան չի թողնում իր նամակները:

«Նախորդ տարիներին պատասխանները շատ հակիրճ էին: 2018 թվականին գրել էին, որ որևէ հիմք չկա քրգործ հարուցել, իսկ այս տարի ավելի ընդլայնված պատասխան էին տվել: Նորից գրել էին, որ հիմք չկա, հետո դե ֆակտո մեղադրել էին, որ քաղաքական վերացական մեկնաբանություններ եմ անում Արծվաշենի հետ կապված, առաջարկել էին ավելի կոնկրետանալ: Սակայն նորից եմ ասում՝ ես հղում եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանի ասածներին: Նա բացահայտ, տարբեր տեղերում ասել է, որ փոխանակել ենք Արծվաշենը, ես էլ նրա խոսքի հղումները տրամադրում եմ դատախազությանը: Նրանք էլ ինձանից պահանջում են ավելին: Բայց դրանից ավելի ի՞նչ ասեմ: Ի վերջո, ես որևէ գործընթացի չեմ մասնակցել», - եզրափակում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս հարցում հետևողական է լինելու և պարբերաբար դիմելու է դատախազությանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders