Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգ­սյա­նը խո­սեց... խո­սե­լու մա­սին

ANALYSIS

Նախօրեին Սերժ Սարգսյանը խոսեց։ Իհարկե, երրորդ նախագահի խոսքում քաղաքական գնահատականները բացակայում էին, ու այս առումով գուցե ոմանց սպասելիքները չարդարացան, իսկ մյուսներն էլ չարախնդացին։

Սակայն պակաս կարևոր չէ երկու հանգամանք։ Արդյո՞ք Սարգսյանի լակոնիկ ելույթն այնպես էր կազմակերպված, որ դա ժամանակագրորեն գրեթե համընկնի նրա հրաժարականի առաջին տարեդարձի հետ, թե՞ ամեն բան պատահական էր ստացվել։

Եթե ընդունենք, որ համընկնումը պատահական չէր, ապա Սարգսյանի թիմի մարտավարական քայլն այնքան էլ համարժեք չէ, որովհետև հասարակության մեծամասնության մոտ նրա հրաժարականի փաստը գոնե առայժմ դրական ասոցացիաներ է առաջացնում։ Մյուս կողմից՝ ՀՀԿ առաջնորդի խոսքի կառուցվածքը հիմքեր չի տալիս ենթադրելու, որ նրա խոսքը հարմարեցված էր հայտնի իրադարձությունների տարեդարձին։

Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրապարակային ելույթներով կամ հոդվածներով հանդես եկան նախկին համակարգի երեք առանցքային գործիչներ՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմեց եվրոպական կառույցների ղեկավարներին, Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ծավալուն հոդված հրապարակեց ռուսական հեղինակավոր թերթերից մեկում ու, վերջապես, Սերժ Սարգսյանը կարճ ելույթ ունեցավ ՀՀԿ երիտասարդների առջև։ Դավադրական տեսության կողմնակիցները միանգամից ուղղակի կապ կտեսնեն այս իրադարձությունների միջև։ Նման ուղղակի կապ, իհարկե, գոյություն չունի ու լինել չի կարող։ Նշված երեք գործիչների օրակարգերը միանգամայն տարբեր են. երկրորդ նախագահը գտնվում է անազատության մեջ ու, բնականաբար, դիմում է ինքնապաշտպանության և իրավունքների պաշտպանության, Միքայել Մինասյանը, թերևս, փորձում է հիմքեր ստեղծել քաղաքական նախաձեռնության համար, իսկ Սերժ Սարգսյանն առայժմ չի ձևակերպել իր նոր քաղաքական առաքելությունը։ Իհարկե, երբ «նախկիններն» ակտիվանում են, դա յուրօրինակ ազդակ է, որ «նորերի» մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Ի վերջո, «նախկինների» թեման կարող էր նույնիսկ ակտուալ չլինել, եթե նոր Հայաստանի քաղաքական օրակարգն ավելի բովանդակային լիներ՝ ներառելով ապագային միտված ծրագրեր կամ դրանց դիսկուրսը։

Մյուս կողմից՝ զարմանալի է, որ նոր Հայաստանում, որտեղ դոմինանտ են հռչակվել սերն ու համերաշխությունը, նման արտառոց աժիոտաժ է ձևավորվում որևէ գործչի ասելիքի առումով։ Սերժ Սարգսյանի կողմնակիցները անընդհատ ակնարկում են, որ «հեսա շեֆը կխոսի»՝ ստեղծելով խորհրդավորության պատրանք։ Իրականում պարզ է, որ Սարգսյանի ասելիքը չի կարող իր մեջ սկանդալային կամ էպատաժային բաղադրիչներ պարունակել, ու պետք է հրաժարվել միֆականությունից։ Մյուս կողմից՝ անհասկանալի է հեղափոխության կողմնակիցների անհանդուրժողականությունը նախկին համակարգի գործիչների, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի ելույթի հանդեպ։

Մենք իրապես ուզում ենք հավատալ, որ հեղափոխությունից հետո Հայաստանը դարձել է ավելի դեմոկրատական, ըստ այդմ՝ ցանկացած գործիչ խոսելու, իր կարծիքը ներկայացնելու, նաև քաղաքական հայտ ներկայացնելու իրավունք ունի ու նաև անպատկառություն չպետք է համարել, եթե, ասենք, Սերժ Սարգսյանը կամ ՀՀԿ-ն որոշեն մասնակցել առաջիկա որևէ ընտրությունների։ Դա նրանց իրավունքն է, ի վերջո՝ որոշողը ժողովուրդն է, ու որևէ մեկն իրավունք չունի սահմանափակել հասարակության ընտրության իրավունքը:

Սակայն վերադառնամ Սերժ Սարգսյանի նախօրեի ելույթին։ Ինքնին փաստը քաղաքական է, որովհետև երբ երրորդ նախագահը տևական դադարից հետո հրապարակայնացնում է հանդիպումը կուսակցության երիտասարդների հետ, նա, անկասկած, ուղերձ է հասցեագրում, որ շարունակում է մնալ քաղաքականության մեջ, ավելին՝ օրակարգային է համարում ՀՀԿ-ի ռեբրենդինգը։ Սերժ Սարգսյանը երեկ ասել է, որ երբ ժամանակը գա, բոլոր հարցերին կպատասխանի: «Կարող է հարցերի քչություն լինել, պատասխանների քչություն չի լինի»,-ասել է նա:

Սերժ Սարգսյանը, թերևս, ճիշտ մարտավարություն է ընտրել, որովհետև հեղափոխությունից մեկ տարի հետո, ճիշտ է՝ բացարձակապես ոչ 5-6 ամիս առաջվա նման, սակայն դեռ բարձր է նոր իշխանության վարկանիշը, ու նա հասկանում է, որ իր ցանկացած խոսք դառնալու է սեփական անձի դեմ հակաքարոզչություն սանձազերծելու առիթ։ Մյուս կողմից՝ Սարգսյանը նույնպես նոր Հայաստանին ադապտացվելու անհրաժեշտություն ունի, որովհետև նոր իրականության պայմաններում լսելի չեն դառնալու հին օրակարգերն ու հռետորաբանությունը։ Թերևս երրորդ նախագահը որոշել է սկսել ՀՀԿ ռեբրենդինգից, ու պատահական չէ, որ նա մեկ տարի հետո «հայտնվեց» երիտասարդների միջավայրում՝ նաև սելֆիներով։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy