Yerevan, 26.September.2026,
00
:
00
BREAKING


Ի՞նչն է կա­պում Զու­րա­բիշ­վի­լի­ին հա­յե­րի հետ

INTERNATIONAL NEWS

eadaily.com-ը «Բարոյախոսությո՞ւն, թե՞ այլատյացություն. ինչի՞ մասին էր խոսում Զուրաբիշվիլին Սամցխե-Ջավախեթիում» վերնագրով հոդվածում գրում է, որ Վրաստանի գործող նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին երկօրյա այց է իրականացրել բարձրադիր լեռնային Սամցխե-Ջավախեթիի (Ջավախք-խմբ.) տարածաշրջան, որը հանդիսանում է այդտեղ մեծամասնություն կազմող հայերի կոմպակտ բնակության վայրը: Պատմականորեն ստացվել է այնպես, որ հնագույն ժամանակներից ի վեր Վրաստանը եղել է բազմազգ ու բազմամշակույթ երկիր, և այդ էթնիկ ու կրոնական բազմազանությունը ոչ միայն չի խանգարել, այլ նաև նպաստել է երկրի զարգացմանը: Նախագահի այցի ծրագիրը բավականին հագեցած էր: Սալոմե Զուրաբիշվիլին այցելել է Ախալքալաք և Նինոծմինդա շրջաններ, ծանոթացել տարածաշրջանի հայտնի ձկնաբուծարանի հետ, որտեղ նրա սեփականատեր, գործարար Արմեն Խաչատրյանը նախագահին ծանոթացրել է ձկնաբուծության նրբություններին, ապա նաև ջերմորեն հրավիրել բոլոր հյուրերին համտեսել իր աճեցրած իշխանը ու խավիարը: Ի լրումն տնտեսականի, նախագահը ուշադրություն է դարձրել նաև հոգևորին՝ այցելելով տարածաշրջանում ամենահայտնի Սուրբ Խաչ եկեղեցի, հանդիպել քահանա Տեր Եղիշե Հարությունյանի հետ և ծանոթացել դպրոցական մակարդակով տեղական կրթության գործընթացին: Տարածաշրջանի բնակիչները լավ գիտեն, թե ինչն է կապում Սալոմե Զուրաբիշվիլիին հայ ժողովրդի հետ: Ֆրանսիայում քաղաքական էմիգրանտի ընտանիքում ծնված լինելով՝ նա իր ծնողներից դեռևս երեխա ժամանակ իմացել է այն մասին, որ հայ և վրաց ժողովուրդների նախնիները` Հայոսը և Քարթլոսը, եղբայրներ են եղել: Ընտանեկան բժիշկ Ռուբեն Ավագյանը եղել է այդ ընտանիքի մտերիմ ընկերը և նրանց ծանոթացրել մեկ այլ հայի հետ: Վրաստանի նախագահի մայրը շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ պարել է դեռ այն ժամանակ, երբ մեծ շանսոնյեն դեռևս աշխարհահռչակ չէր: Նախընտրական շրջանում այցելելով Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջան՝ Զուրաբիշվիլին ասել էր այն մասին, որ Սահակաշվիլին Վրաստանի քաղաքացիություն է շնորհել մեծ թվով թուրքերի՝ այլ երկրի քաղաքացիների, սակայն չի վերականգնել սեփական երկրի հայ բնակիչների քաղաքացիությունը: Սա իրոք ճշմարտություն է, և ոչ ոք այստեղ իրավունք չունի վիրավորվելու: Նախագահի թեկնածուն խոստացել էր երկքաղաքացիություն մտցնել և ապահովել օրենքի առաջ բոլորի հավասարությունը: Պարզ է, որ այդ խոսքերի համար նրա վրա ժամանակին հարձակվեց ամբողջ «սահակաշվիլիական» ընդդիմությունը՝ հայտարարելով, որ նա հակաթուրքական ելույթներ է ունենում: Իհարկե, պետք չէ զարմանալ, որ արդյունքում Սամցխե-Ջավախեթիում Զուրաբիշվիլին մեծ առավելությամբ հաղթեց ընտրություններում: Ուրեմն, ինչու է քաղաքացիության թեման հիմա հանկարծ այդքան կարևոր դարձել: Այն, որ Վրաստանում տնտեսական վիճակը աղետալի է, բոլորը գիտեն: Կոնկրետ Սամցխե-Ջավախեթիի բնակիչների համար ժամանակին փրկություն է եղել այստեղ գտնվող ռուսական ռազմակայանը, որը շատերին էր աշխատավարձով ապահովում: Ռուսական զորքերի դուրս բերման վերաբերյալ քաղաքական որոշումը բարդ տնտեսական իրավիճակը դարձրեց աղետալի: Գործազրկությունը պատճառ դարձավ զանգվածային արտագաղթի, իսկ շատերը ստացան Ռուսաստանի կամ Հայաստանի քաղաքացիություն: Քանի որ երկքաղաքացիությունը Վրաստանում չի գործում, բոլոր այդ մարդիկ կորցրեցին իրենց վրացական քաղաքացիությունը, իսկ Զուրաբիշվիլին երկքաղաքացիություն տալու իր խոստումով նրանց հույս տվեց: Սակայն չմոռանանք, որ նախկին արտգործնախարար Զուրաբիշվիլին իր աշխատանքի արդյունքի գագաթնակետ է համարում հենց ռուսական ռազմաբազաների դուրս բերումը Վրաստանից: Ստացվում է, որ նա այժմ փորձում է ուղղել իր իսկ գործունեության արդյունքում Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանում ստեղծված աղետալի իրավիճակը: Եվ հենց այստեղ էլ պարզվում է նախագահի այցի բուն նպատակը: Ըստ նրա, տարածաշրջանի բնակիչների համար կարևոր է վրացերենի իմացությունը, և ինքը պատասխանատու է նրա համար, որ այդ լեզուն դառնա իրոք պետական լեզու, բոլոր բնակիչների լեզուն: Ասված է շատ վառ և իմաստալից: Միայն հետաքրքիր է, թե ինչպես է դա համատեղվում ժողովրդավարական գաղափարների հետ: Ելույթ ունենալով հավաքվածների առաջ՝ Զուրաբիշվիլին հատուկ նշել է իր և պետության հանդուրժողականության մասին, քանի որ ինքը հիմա ելույթ է ունենում թարգմանչի օգնությամբ: Ըստ նրա, օրենքը փոխվելու է, և վերականգնվելու է մարդկանց վրացական քաղաքացիությունը՝ առանց այլ պետության քաղաքացիությունը կորցնելու, բայց կա մի փոքրիկ պարտադիր պայման՝ պետք է հանձնել թեսթային քննություն վրացերենի իմացությունը հաստատելու համար: Սա արդեն զարմանք է առաջացնում: Չէ՞ որ քաղաքացիություն չի շնորհվում այլ երկրի բնակչին, ընդամենը վերականգնվում է քաղաքացիությունը այն մարդկանց, ովքեր արդեն ունեցել են դա առանց քննության: Քիչ է մնում հավատանք, որ վրացական քաղաքացիություն ստացած բոլոր թուրքերը ունեն վրացերենի գերազանց իմացություն: Իսկ ինչու միայն կես քայլ կատարել: Կարելի է վերցնել ու թելադրություն գրել տալ ողջ բնակչությանը, իսկ ով երկու ստանա՝ քաղաքացիությունից զրկել: Ի վերջո, նախագահը խոստացել է, որ նա պայքարելու է հավասարության համար, բայց պարզվում է՝ ինչ-որ մեկը ավելի հավասար է, քան մյուսը: Ըստ Զուրաբիշվիլիի խոսքերի, ինքը մեծ ցանկություն ունի, որ բոլորը (Ջավախքի բնակիչները) դառնան Վրաստանի լիիրավ քաղաքացիներ, բայց դրա համար անհրաժեշտ է... այդ փոքրիկ քննությունը հանձնել, դա խորհրդանշական ժեստ է, բայց շատ բան է նշանակում: Հետաքրքիր է՝ ե՞րբ քաղաքական գործիչները կհասկանան, որ խոսքը ճնճղուկ չէ, որ թռչի գնա,և որ երբեմն լռությունը ոսկի է: Կարելի է վերցնել ու ներդնել նոր սոցիալական կարգավիճակ `«Վրաստանի ոչ լիարժեք քաղաքացի» և այն տալ ողջ տարածաշրջանի բնակչությանը: Հետո «ոչ լիարժեք լեզվից» հետո կլինեն ոչ լիարժեք ազգանուններ, իսկ հետո էլ ոչ լիարժեք ազգեր, իզուր չէ, որ Միշիկո Սահակաշվիլին ԴՆԹ թեսթ է հանձնել: Կարելի է նաև այնպես անել, որ այդ ոչ լիարժեք քաղաքացիները տարբերվեն մնացածից հագուստի վրայի հատուկ նշանով: Կարելի է որպես նշան ուղղակի վրացական այբուբենը օգտագործել: Բալթյան երկրների երիտեվրոպացիների մոտ արդեն երկար ժամանակ այդպես է, բնակչության կեսը առանց ձայնի իրավունքի է: Այսօր բոլոր երկրների քաղաքական էլիտաները կողմնորոշվում են ժողովրդավարության ուղղությամբ՝ որպես փարոս, լույս և ազատություն բերող: Իսկ գուցե նրանք չգիտեն, թե ԱՄՆ-ում որ լեզուն է պետական: Եթե չգիտեն, ապա ասենք՝ ոչ մեկը: Այնտեղ անգամ նման հասկացություն գոյություն չունի, քանի որ օրենքը սահմանում է հավասարություն բոլորի համար: Սա երևի թե այն միակ բանն է, որը կարելի է սովորել ԱՄՆից, բայց դա մեր վրացի քաղաքական գործիչներին հավանաբար չի վերաբերում:

Կամո Խաչիկյան

 
Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead