Հայաստանը կբոյկոտի՞ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը. մեկնաբանություն
POLITICS«Հայկական ժամանակ» օրաթերթն այսօր գրել էր, որ ՀՀ իշխանությունները քննարկում են հունվարին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը բոյկոտելու տարբերակը:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերով հանձնաժողովը հավանության արժանացրեց բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերի «Բռնությունների աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» վերտառությամբ հակահայկական զեկույցի նախագիծը:
Past.am-ը ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանից փորձեց ճշտել՝ որքանո՞վ է հավանական բոյկոտելու տարբերակը: Պարոն Բաբայանն ասաց. «Պաշտոնապես նման որոշում չկա»:
Լևոն Փանոսյան
1
"Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven...
2
Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
5
Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages



