Անձրևաջրերի հետևանքով փլուզվել է Մեղրաձոր գյուղի ավտոճանապարհի մի հատվածը
SOCIETYԱպրիլի 20-ին՝ ժամը 14:25-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի Գոռ-Գոշ 3-րդ թաղամասում ավտոճանապարհի մի հատվածն անձրևների հետևանքով փլուզվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Հ-28 ավտոճանապարհից դեպի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի «Հեքիաթ» ճամբար տանող հատվածի 1-ին կմ-ին փլուզվել է (նախնական տվյալներով անձրևաջրերի հետևանքով) ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 4 մ երկարությամբ և 2 մ լայնությամբ հատվածը:
Փրկարարները սահմանազատել են տարածքը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



