Թարխանովի նորամուտի խաղում Փյունիկը հաղթանակ կորզեց մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին
SPORTArmsport.am-ը գրում է.
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 28-րդ տուրի վերջին խաղում «Գանձասար-Կապանը» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում հյուրընկալեց «Փյունիկին»։
Սա Երևանյան ակումբի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Թարխանովի նորամուտի խաղն էր: Հանդիպումից առաջ «Փյունիկը» 40 միավորով 4-րդն էր, «Գանձասար-Կապանը» 27 միավորով 7-րդ տեղում էր:
Հանդիպման առաջին խաղակեսում ավելի ակտիվ էին կապանյան ակումբի խաղացողները: Նրանք մի քանի իրական գոլային պահեր ստեղծեցին, իսկ 19-րդ րոպեին 11-մետրանոց նշանակվեց «Փյունիկի» դարպասին: Գեղամ Հարությունյանի հարվածից հետո հիանալի խաղաց Անդրիա Դրագոևիչը:
Երկրորդ խաղակեսում էլ թիմերը գրոհում էին, բայց արդյունքի հասնել այդպես էլ չէին կարողանում: 84-րդ րոպեին տանտերերի դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը հեռացվեց խաղադաշտից: Փոխարինումների հնարավորություն չունեցող «Գանձասար-Կապանը» ստիպված էր դարպասը վստահել թիմի հարձակվող Գևորգ Նռանյանին: Քանակական առավելություն ստացած «Փյունիկը» կրողացավ հաղթանակ կորզել մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին: Գոլի հեղինակ դարձավ Դաոն: Այս խաղից հետո «Փյունիկն» իր հաշվին կգրանցի 43 միավոր ու «Բանանցի» և «Ալաշկերտի» հետ կկիսի 2-4-րդ տեղերը:: «Գանձասար-Կապանը» 27 միավոր կլինի 7-րդը:
1
Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close
2
When CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan
3
The Winners of the Third Round of the Junius Competition Have Been Announced
4
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in Armenia
5
On the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the ...



