ՀՀ նախագահի նստավայրը կանվանակոչվի «Հանրապետության տուն»
SOCIETYԵրևանի ավագանու ապրիլի 23-ի նիստի օրակարգային հարցերից մեկով առաջարկվում է Հանրապետության նախագահի նստավայրն անվանակոչել «Հանրապետության տուն»:
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երեւան քաղաքի Մարշալ Բաղրամյան պողոտայի հ.26/1 հասցեում գտնվող Հանրապետության նախագահի նստավայրը անվանակոչել «Հանրապետության տուն» անվանումով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասվում է որոշման նախագծում:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



