Yerevan, 22.April.2026,
00
:
00
BREAKING


Քա­ղա­քա­կան դաշ­տի «դա­վադ­րա­պաշ­տա­կան» էլե­մենտ­նե­րը

ANALYSIS

Մեր երկրում վերջին մեկ տարվա ընթացքում բավականին մեծ հույսեր ու սպասումներ են տածում դեպի կառավարությունն ու հատկապես վարչապետ Փաշինյանը: Միաժամանակ փաստացի ակնհայտ է, որ հանրության մոտ առաջացած սպասումները հնարավոր չէ բավարարել։ Ընդ որում, դրանք այն սպասումներն են, որոնք ձևավորվել են ոչ իշխանության կողմից հնչեցված խոստումների շնորհիվ։ Հանրության տարբեր շերտեր իրենց սպասումներն ու պատկերացումներն ունեին հեղափոխության վերաբերյալ։ Պատահական չէ, որ երկրում շրջադարձային իրողություններից մեկ տարի անց էլ տարբեր խավերի մոտ, ում սպասելիքները չեն արդարանում, անընդհատ հնչում է ավանդական հարցը՝ բա հեղափոխություն արել ենք նրա համար, որ մեզ չթողնե՞ն կարմիր լույսի տակով անցնել կամ սահմանն առանց մաքսային ստուգումների հատել, մեքենան որտեղ պատահի՝ կայանել, ուրիշի սեփականությանը տիրանալ և այլն։

Մի բան պարզ է նաև, որ հեղափոխականների խոստումների և հանրության սուբյեկտիվ ընկալումների արդյունքում իշխանության վարկանիշը պետք է ընկներ։ Եվ նոր իշխանության քարտ բլանշի ժամանակաշրջանի ավարտից հետո ու իշխող ուժի վարկանիշի ակնհայտ անկման պարագայում երկրում սրվում են ոչ միայն հասարակություն-իշխանություն հարաբերությունները, այլև քաղաքական դաշտի որոշակի դերակատարներ սկսում են ակտիվանալ ու ավելի համարձակ քննադատել իշխանություններին, ինչն ընդամենը մի քանի ամիս առաջ իրենց համար շատ անհասանելի էր. մտավախություն կար, որ հանրությունը չի ընդունի քննադատությունը, և իրենք կդառնան հանրության թիրախ։ Այժմ, սակայն, իրավիճակը փոխվել է։ Այս ֆոնին առանձնապես զարմանալի չէ, որ վերջին շաբաթների ընթացքում իշխանության և տարբեր քաղաքական ուժերի, գործիչների միջև տեղի են ունենում բավականին սուր բախումներ։ Ընդ որում, այդ բախումները տարբեր հարթակներում ու տարբեր մակարդակներում են։

Պայքարն ընթանում է ոչ միայն զուտ քաղաքական, կուսակցական հարթակում. ավելի լուրջ բախումներ են առկա նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Վերջինս գրեթե ցուցադրաբար իր օգնական նշանակեց ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մորը։ Պարզ է, որ սա բավականին լուրջ հարված էր Սարգսյանի նկատմամբ մշտապես խանդի զգացումներ ունեցող Փաշինյանին։ Փոխարենը խորհրդարանը շատ բարեհաջող խափանեց Արմեն Սարգսյանի կողմից որպես ՍԴ անդամ առաջադրված թեկնածուի՝ Գոռ Հովհաննիսյանի ընտրությունը։ Սա, ըստ էության, Փաշինյանի պատասխանն էր ՀՀ նախագահին։

Առավել ռիսկային է ներիշխանական ոլորտը։ Այդ մասին շատ է խոսվել, կանխատեսվել է, որ ուշ թե շուտ իշխանության քաղաքական թևը պետք է պայքարի քաղաքացիական թևի դեմ։ Այստեղ պատահական չէ Դավիթ Սանասարյանին կոռուպցիոն սկանդալներից մեկում որպես մեղադրյալ ներգրավելն ու նրա պաշտոնավարումը ժամանակավոր կասեցնելը։

Ակնհայտ է, որ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը պայքարում են այս մի քանի հարթություններում։ Եվ հարց է, թե որքան ռեսուրս ունի Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր ճակատներում որակյալ ու լուրջ մարտեր վարելու, միաժամանակ երկիրը ղեկավարելու համար։

ԱՆԴՐԱՆԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Unibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational Foundation