«Կա նախկինից եկած մշակույթ, որը խանգարում է տեղական ինքնակառավարման լիարժեք կայացմանը»
INTERVIEWԿառավարությունը նոր նախաձեռնությամբ ցանկանում է ընդլայնել մարզպետարանների ֆունկցիոնալ դերը: Արդյոք այս փոփոխությունները կանդրադառնա՞ն տեղական ինքնակառավարման մարմինների վրա: «Օրենսդրական նախաձեռնությունը, որով նախատեսվում է ընդունել «Տարածքային կառավարման մասին» նոր օրենքը, կոչված է լիարժեք կերպով կենսագործել տարածքային քաղաքականության իրագործման սկզբունքները, այդ քաղաքականության բնագավառները և մարզպետի լիազորություններն այդ ոլորտում: Իմ համոզմամբ, այն որևէ կերպ տեղական ինքնակառավարմանը չի վնասում և չի կարող վնասել, որովհետև տեղական ինքնակառավարման մասին ունենք առանձին օրենք, որտեղ հստակ կարգավորված են ՏԻՄ կարգավիճակն ու հարաբերությունները պետական կառավարման այլ մարմինների հետ», - «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը:
Օրենքի նախագծի մասին խոսելիս, ըստ Անտինյանի, պետք է նախ հասկանալ, թե ինչ տեղ և դեր ունեն մարզպետարանները պետական կառավարման համակարգում և ինչպես են նրանք հարաբերվում տեղական կառավարման մարմինների հետ:
«Թե՛ մարզպետարանների, թե՛ տեղական ինքնակառավարման մարմինների պարագայում գործ ունենք իշխանության ապակենտրոնացման հետ: Սակայն դրանք սկզբունքորեն տարբեր ապակենտրոնացման տիպեր են: Մարզպետարանների դեպքում ունենք ապակոնցենտրացում՝ պատասխանատվությունների փոխանցում կառավարման նույն համակարգում գործող և կառավարության ուղղակի վարչական ենթակայությամբ գործող կառույցներին, իսկ ՏԻՄերի դեպքում գործ ունենք սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումների ընդունման և սեփական պատասխանատվությամբ՝ ՏԻ մարմինների իրավունքի և կարողության սահմաններում այդ որոշումների կենսագործման հետ: Սրանք սկզբունքորեն տարբեր գործընթացներ են: Մարզպետարաններն, ի տարբերություն ՏԻՄ-երի, զուրկ են երեք կարևոր առանձնահատկությունից: Առաջինը` նրանք օժտված չեն իշխանությամբ, որովհետև, ըստ էության, դրանք կառավարության շարունակությունն են տեղերում, տարածքներում, երկրորդ՝ մարզպետարանները չունեն սեփական պատասխանատվությամբ քաղաքական որոշումներ կայացնելու իրավասություն. նրանք ընդամենը կատարում են այն որոշումները, որոնք կայացնում է կառավարությունը՝ ոլորտային տվյալ քաղաքականությունը տեղերում իրագործելու համար: Եվ երրորդ՝ մարզպետարանները չունեն ինքնուրույն բյուջե ձևավորելու իրավասություն: Դրանք գործում են պետական բյուջեից, ըստ ոլորտների, իրենց տրվող հատկացումների հիման վրա: Այստեղ է այն սահմանը, որտեղ մարզպետարանները երբեք և ոչ մի դեպքում չեն կարող միջամտել տեղական ինքնակառավարմանը», - ասում է կառավարման փորձագետը՝ ընդգծելով, որ տեղական ինքնակառավարման պարագայում ունենք ապակենտրոնացման այնպիսի տեսակ, որը կոչվում է իշխանության փոխանցում, այսինքն՝ տեղերում համայնքի բնակիչների կողմից իշխանության ձևավորումը ՏԻՄ-երին օժտում է իշխանությամբ և քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ:
Անդրադառնում ենք նաև հարցին, որ տեղական ինքնակառավարման մարմինները ֆինանսական կախվածություն ունեն մարզպետարաններից: Մասնավորապես, եթե նրանք զարգացման որևէ ծրագիր պետք է իրագործեն, դիմում են մարզպետարաններին: Արդյոք այստեղ խնդիրներ չե՞ն առաջանա, ՏԻՄ-երի ֆինանսական թուլությունը չի՞ ազդի քաղաքական ինքնուրույնության վրա: «Նախ՝ անդրադառնանք մարզպետարաններին: Դրանք ինքնուրույն բյուջե ձևավորելու հնարավորություն չունեն: Մարզպետարանները ֆինանսավորում ստանում են պետբյուջեից: Նրանք իրավունք չունեն տեղական հարկերով բյուջե ձևավորել:
Մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմինները ինքնուրույն են ձևավորում իրենց բյուջեները հիմնական հարկերի՝ եկամտահարկի և շահութահարկի մասհանումներից, տեղական հարկերից և տուրքերից: Իհարկե, տեղական ինքնակառավարման մեր համակարգը լիարժեք կայացած չէ, որպեսզի ՏԻՄ-երը կարողանան այնքան գումար հավաքագրել, որ ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները: Նրանք պետությունից ստանում են դոտացիաներ և սուբսիդիաներ՝ տարբեր ծրագրերի իրագործման համար: Խոսքն այստեղ գնում է այն սուբսիդավորման մասին, որը պարտադիր խնդիր է դնում տեղական ինքնակառավարման մարմնի առջև այս կամ այն ծրագիրը կամ խնդիրը լուծելու համար: Այո, այդ պրակտիկան դեռևս կա: Բայց տեղական ինքնակառավարման մարմինը նաև ինքն է որոշում՝ դիմե՞լ որևէ ծրագրի համար, թե՞ ոչ: ՏԻՄ-ը դիմում է պետությանը, ասում է՝ ես այսպիսի խնդիրներ ունեմ և ֆինանսական աջակցության կարիք ունեմ: Սա ընդունված պրակտիկա է, և քանի դեռ ՏԻՄ-ը ֆինանսապես թույլ է, այդ գործընթացները կշարունակվեն: Համայնքների խոշորացման ծրագրի իմաստն այն է, որ ապագայում ունենանք խոշոր, հզոր համայնքներ, որոնք կկարողանան և՛ իրենց եկամտային մասն ապահովել, և՛ տեղական ինքնակառավարումն այնպես իրականացնեն, որպեսզի լիարժեքորեն լուծեն տեղական նշանակության հարցերը: Քանի դեռ մեր համայնքները թույլ են, պետությունը նրանց պետք է աջակցի, ինչը նա անում է մարզպետարանների միջոցով: Ունենք պետական լիազոր մարմին՝ տարածքային կառավարման նախարարությունը, որը մարզպետարանների միջոցով հավաքում է տեղեկատվությունը, ուսումնասիրություն կատարում և Կառավարության միջոցով կայացնում հատկացումների մասին որոշումը»,- մարզպետարանների միջոցով: Ունենք պետական լիազոր մարմին՝ տարածքային կառավարման նախարարությունը, որը մարզպետարանների միջոցով հավաքում է տեղեկատվությունը, ուսումնասիրություն կատարում և Կառավարության միջոցով կայացնում հատկացումների մասին որոշումը», նշում է զրուցակիցս:
Դիտարկմանը, որ հնարավո՞ր չէ լինեն համայնքի ղեկավարներ, որոնք կդիմեն մարզպետարաններին, և վերջիններս, ասենք, հետապնդելով անձնական կամ քաղաքական շահ, մերժեն նրանց, Անտինյանն արձագանքում է. «Իրականում ամեն ինչ էլ հնարավոր է: Իրավական կարգավորումները և ընթացակարգերն այնպիսին են, որ նվազագույնի հասցվեն այդ մտավախությունները: Կա նախկինից եկած մշակույթ, որը խանգարում է տեղական ինքնակառավարման լիարժեք կայացմանը: Այն եկել է խորհրդային տարիներից, երբ համայնքի ղեկավարը մարզպետի հետ շփվում է շրջկոմի և քաղկոմի հարաբերությունների տրամաբանությամբ: Խորհրդային տարիներին կար կախվածություն և՛ կադրային, և՛ ծրագրերի հաստատման առումով: Մարդկանց մտածելակերպից սա դեռևս դուրս չի եկել: Վերջին տարիներին է միայն նկատվում մտածողության փոփոխությունը, երբ համայնքի ընտրված ղեկավարները սկսում են գիտակցել, որը ՏԻՄ-ը կառավարման ինքնուրույն տեսակ է և կախված չէ կենտրոնական իշխանություններից: Այդ մտայնությունը աստիճանաբար անցնում է: Ժամանակի ընթացքում, երբ տեղական ինքնակառավարումը կկայանա և այդ մարմինները լիարժեք ֆինանսական անկախություն կստանան, մեր նշած խնդիրներն էլ կվերանան», - հավելում է պարոն Անտինյանը՝ բերելով մեկ օրինակ.
«Օրեր առաջ, երբ այրվեց Փարիզի Աստվածամոր տաճարը, քաղաքի կենտրոնական Իլ դե Ֆրանս շրջանը պատրաստակամություն հայտնեց մեծ գումար հատկացնել դրա վերականգնման համար: Սա նշանակում է, որ Ֆրանսիայում տեղական ինքնակառավարումն այնքան զարգացած է, որ Փարիզի ենթահամայնքներից մեկը բավականին մեծ գումար է կարողանում նվիրաբերել տաճարի վերականգնման աշխատանքների համար: Փաստորեն, կայացած տեղական ինքնակառավարման պարագայում ՏԻՄ-երը բավական լուրջ ֆինանսական միջոցների կարող են տնօրինել և ապագայում ինքնուրույնաբար լուծել իրենց առջև ծառացած խնդիրները՝ պետությունից ֆինանսական կախվածություն չունենալով», - եզրափակում է զրուցակիցս:
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ
 
			
			
			 Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony Orchestra
Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony Orchestra New Campaign Ahead of Savings Day: IDBank
New Campaign Ahead of Savings Day: IDBank
 Think beyond today. Why save?
Think beyond today. Why save? Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for  Telecommunications in the Era of AI
Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for  Telecommunications in the Era of AI
 The Armenian UBPay system partners with iSend remittance global service
The Armenian UBPay system partners with iSend remittance global service  Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
 IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
 Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
 Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow
Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins
Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins Unibank Launches Online Queue Booking System
Unibank Launches Online Queue Booking System With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game
AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
 Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
 IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
 Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
 AraratBank: Financial Partner of Théâtron Festival
AraratBank: Financial Partner of Théâtron Festival The Sound of Artsakh in the USA
The Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
 Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians
Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
 JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms
JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms  Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
 Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids
Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference
Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference Financial Literacy Lesson with Idram Junior
Financial Literacy Lesson with Idram Junior
 Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
 IDBank issued the 6th tranche of bonds of 2025
IDBank issued the 6th tranche of bonds of 2025
 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
 Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
 AraratBank Modernizes Matenadaran's Security System
AraratBank Modernizes Matenadaran's Security System The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation
The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G
Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation
AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes
The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”
IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy” Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
 Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
 Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth
Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship
SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship Renovation Loans, Fast and Affordable with IDBank
Renovation Loans, Fast and Affordable with IDBank AraratBank Joins ArcaQR
AraratBank Joins ArcaQR Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert
Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit
Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration
Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues
With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises
DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises			 
			
			
				 
			
			
			



