Yerevan, 06.November.2025,
00
:
00
BREAKING


Քաղ­տեխ­նո­լոգ. «Տա­րա­կար­ծու­թյուն­ներն ավե­լի կսրվեն, ջրի երես դուրս կգան և էլ ավե­լի ճեղ­քեր կստեղծ­վեն»

POLITICS

Մինչ այս բազմիցս է խոսվել այն մասին, որ իշխանության մեջ կան տարբեր թևեր, և ինչ-որ պահի այդ հանգամանքն ավելի ցայտուն է ընդգծվելու՝ իշխանության ներսում հնարավոր բաժանումների և ճեղքումների համատեքստում: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը կարծում է, որ այս փուլում նշված գործընթացն արդեն տեսանելի է դառնում հանրության լայն շերտերին:

«Իշխանության ձևավորման հիմքում հեղափոխական գործընթացին մասնակից լինելու սկզբունքն է եղել: Այս հանգամանքն իր մեջ չէր կարող ընդհանուր պատկերացումների, գաղափարների դաշտ պարունակել կամ թույլ տար, որ լիներ ընդհանուր պատկերացում՝ «դեպի ուր ենք գնում» հարցի շուրջ: Սովորաբար հեղափոխություն կոչեցյալն ընդդեմ է լինում: Մեզ մոտ էլ ոչ թե «Մերժի՛ր Սերժին հանուն…», այլ ուղղակի «Մերժի՛ր Սերժին» կարգախոսն էր: Նման գործընթացների շուրջ միշտ բավականին խայտաբղետ քաղաքական ուժեր, գործիչներ, քաղաքացիական, հասարակական շարժումներ, երբեմն էլ ավանտյուրիստներ և կարիերիստներ են հավաքվում: Եվ գործընթացի հաջողության պարագայում յուրաքանչյուր առանձին միավոր ուզում է հեղափոխության հաղթանակից հետո իշխանության մեջ իր մասնաբաժինն ունենալ: Հեղափոխության լիդերը գոնե սկզբնական փուլում չէր կարող խուսափել յուրաքանչյուրի մասնաբաժինն իրեն տալու գործընթացից: Իսկ երբ արդեն ոչ թե մերժելու, այլ կառուցելու գործընթացն է գաիս, իրենց թե՛ նպատակների, թե՛ գաղափարախոսական տարբերություններն ավելի են ակնհայտ դառնում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ այդ համատեքստում հիշեցնելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությունը, թե ընդդիմությունն «Իմ քայլից» է ձևավորվելու:

«Քրեական գործերի, տնտեսության, սեփականությունների, բիզնեսների շուրջ բանավեճերը, ինչպես նաև աշխարհաքաղաքական վեկտորների շուրջ դեռևս քողարկված տարակարծություններն էլ ավելի կսրվեն, էլ ավելի ջրի երես դուրս կգան և էլ ավելի ճեղքեր կստեղծվեն: Հիմա մենք տեսնում ենք, որ Դ. Սանասարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ քաղաքացիական հատվածի ու պետության որոշ կառույցների միջև բավականին լուրջ հակամարտություն կա: Այդ գործընթացը կատալիզատոր դարձավ այդ տարաձայնություններն ավելի ակնհայտ դարձնելու իմաստով: Իսկ ընդհանուր առմամբ, հավատացեք, որ այդ տարաձայնությունները շատ ավելի խորքային են, քան երևում են»,-նկատեց մեր զրուցակիցը: 

Վիգեն Հակոբյանի հետ զրուցեցինք նաև համացանցում ու տարբեր հարթակներում առկա մոտեցումների երկակի ստանդարտների մասին: Մասնավորապես, երբ որոշ խմբեր մարդկանց մի հատվածի դեպքում փառաբանում են իրավապահներին, մոռանում անմեղության կանխավարկածի մասին, բայց մյուսի դեպքում հակառակն է տեղի ունենում:

«Նախ՝ ակնհայտ է, որ կան երկակի ստանդարտներ, և դրանք միայն այս պահին չէ, որ ակնհայտ են: Տեսեք՝ մեզ մոտ իրավապաշտպան գործունեությամբ տասնամյակներ շարունակ զբաղվում էին կազմակերպություններ, որոնք իրենց հիմնական առաքելությունը համարում էին նախկին իշխանությունների դեմ պայքարելը: Իրենք իրենց անվանում էին քաղաքացիական հասարակություն, որոնք սնվում էին այս կամ այն ֆինանսական աղբյուրներից և հիմնադրամներից: Անմեղության կանխավարկածը և նման այլ թեմաները բացում էին հասարակական սեկտոր կոչեցյալի ներկայացուցիչները: Բայց երբ այդ հատվածը ներգրավվեց իշխանության մեջ՝ կորավ: Երբ «քաղաքացիական հասարակություն» բարձրագոչ սեգմենտի ներկայացուցիչներն իշխանության ներկայացուցիչ դարձան՝ շփոթվեցին: Հասարակական սեկտոր այսօր ՀՀ-ում գրեթե գոյություն չունի: Բնականաբար, այս պայմաններում, երբ դու իշխանություն ես, համարում ես, որ «ինչ-որ մերոնք են անում, ճիշտ է, և ապրիորի սխալ չի կարող լինել»: Բնականաբար, այստեղ ոչ միայն երկակի, այլև եռակի, քառակի ու հնգակի ստանդարտներ կարող են լինել»,-նշեց Վ. Հակոբյանը:

Խոսելով իշխանություն-ընդդիմություն հարաբերություններից՝ նա կարևորեց նոր ընդդիմության ձևավորման հարցը:

Դիտարկելով նախկին իշխանության ներկայացուցիչների պահվածքը՝ նա նշեց. «Նրանք անում են գրառումներ, ելույթներ են ունենում այն բառապաշարով, ինչ բառապաշարով ու վարքագծով մեկ տարի առաջ իրենց մասին էին գրառումներ ու ելույթներ լինում: Ասում էին՝ ընդդիմության գործն էլ խոսելն է, թող խոսա, բայց հիմա հենց իրենք են դա քննադատում՝ ասելով՝ ինչո՞ւ մեզ չեք լսում: Սա ամբողջ աշխարհում ընդունված ընդդիմություն-իշխանություն փոխհարաբերությունների տրամաբանության մեջ է: Երբ փոխվում է կարգավիճակը, փոխվում է բառապաշարը, մոտեցումը, քաղաքական վարքագիծը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ նույնը վերաբերում է նաև ընդդիմությունից, հասարակական հատվածի ներկայացուցչից իշխանության ներկայացուցիչ դարձողներին: «Իշխանությունն ու ընդդիմությունը դերերով փոխվում են, բայց Հայաստանի պարագայում լավ կլիներ, որ նոր այլընտրանքներ ձևավորվեին: Մեծ հաշվով, նոր այլընտրանքի և ընդդիմության պահանջ է առաջանալու: Վաղուց ժամանակն է, որ Հայաստանը դուրս գա նախկին երեք նախագահների եռանկյունուց, որ, ըստ այդմ, իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները ևս դուրս գան երեք նախագահների տիրույթից: Մենք այլընտրանք փնտրելիս կրկին հետ ենք նայում, սա է խնդիրը»,-եզրափակեց քաղտեխնոլոգը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Compelling Business Loan Offer from AraratBank: JOIN US AraratBank – Title Sponsor of Urartu Football Club The interview of Mher Abrahamyan, Chairman of the Board of IDBank, to Khaleej TimesAmeriabank’s Corporate Loan Portfolio Surpasses AMD 1 Trillion Arman Vardanyan, the leader of the «Unity» movement, participated in an event dedicated to Armenia’s Independence Day, held at the Cathedral of Monaco (video, photos) AraratBank and Théâtron Festival Bring Smiles to Little OnesOpportunities and Prospects for Cooperation Between Business and the Banking System in Syunik Region – IDBankThe Largest 5G Coverage in Armenia: Ucom’s Network Now Reaches More Than 94% of the Population Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth