Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին (ուղիղ)
SOCIETYՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 19-ին, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրառում էր կատարել՝ հորդորելով քաղաքացիներին հարցեր ուղղել իրեն ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում։ «Սիրելի հայրենակիցներ.
Ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:
Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել:
Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ likeել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը, ապրիլի 19-ին՝ ժամը 20.00: Լավ եղեք»,–գրել էր նա։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



