Ասում են՝ գյուղատնտեսությունից խի՞ չեք խոսում. տո լավ էլ խոսում եմ, հլա ասեք տեսնեմ ի՞նչ եք արել. Ծառուկյան
SOCIETYԱսում են՝ գյուղատնտեսությունից խի՞ չեք խոսում. Տո լավ էլ խոսում եմ, հլա ասեք տեսնեմ ի՞նչ եք արել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Վարուցանքը սկսել է, ժողովուրդը ոչ սալյարկա ունի, ոչ դեղորայք ունի, ոչ սերմ ունի: Մարդիկ էսօր գալիս ասում են՝ պարոն Ծառուկյան մեզ հետ պայմանագիր են կապել ջրային կոմիտեից, որ էսքան փող պետք է վճարես, բայց եթե ջուրը չտվեցինք չորացավ, մենք պատասխանատու չենք:
Հիմա եթե մարդը վճարում է, եկավ բերքի սեզոնը, որ պետք է հավաքի, ջուր չեն տալիս, բերքը չորացավ, դեռ պետք է տույժ տուգանք էլ վճարի: Էս տարի սելիտրա բաժանե՞լ եք ժողովրդին»,-ասաց Ծառուկյանը՝ հավելելով. «Այսօր մեր հողատարածքների 60 տոկոսը չի մշակվում,, ձեր ցավը տանեմ»:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



