Հայաստան են ներթափանցում արկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ձյան առատ տեղումներ են սպասվում. Գագիկ Սուրենյան
SOCIETYԱյսօր երեկոյան ժամերից հյուսիս-արևելքից Հայաստան են ներթափանցում արկտիական ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում ապրիլի 20-ին Հայաստանի ողջ տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
«Առաջիկա օրվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, Լեռնային բոլոր մարզերում, Լոռիում, Տավուշի և Սյունիքի նախալեռնային գոտում այսօր երեկոյան ժամերից սկսած և ապրիլի 20-ին ողջ օրվա ընթացքում կտեղա ձյուն։
Մասնավորապես ձյան առատ տեղումներ են սպասվում Սյունիքի նախալեռնային գոտում, որտեղ ապրիլի 20-ին ձյան շերտի հզորությունը կարող է հասնել 20-25սմ և ավելի»։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



