Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Ուղե­վար­ձի թան­կաց­ման մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներն ան­հե­թեթ են

SOCIETY

Կրկին խոսակցություններ են շրջանառվում, թե ուղևորափոխադրման սակագինն առաջիկայում բարձրանալու է: Նման քննարկմանն ականատես եղանք քաղաքային տրանսպորտում, ինչը բավականին դժգոհություն էր առաջացրել ուղևորների շրջանում:

Հարցի մասին պարզաբանում ստանալու համար դիմեցինք քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանին, որը հերքեց տեղեկությունը:

Մեր տեղեկություններով, օրերս «Ուղևորափոխադրողների միության» նախագահ Հրանտ Եղիազարյանը կրկին հայտարարել է, որ ուղևորափոխադրողները պահանջում են սակագինը դարձնել 200 դրամ, հակառակ դեպքում վարորդները գործադուլ կանեն:

Քաղաքային իշխանությունները, սակայն, չեն համաձայնել նման քայլի գնալ և, ամենայն հավանականությամբ, դրա պատճառով է թեման կրկին ակտուալ դարձել: Նշենք նաև, որ երկար դադարից հետո վերսկսվել է մայրաքաղաքի հանրային տրանսպորտի նոր ցանցի ներդրման հարցերով զբաղվող աշխատանքային խմբի աշխատանքը: Եվ գուցե դա էլ է նպաստել, որ գծատերերը նորից ուղեվարձի թանկացման թեման շրջանառության մեջ դնեն:

«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը, որ այդ աշխատանքային խմբի անդամ է, մեր թղթակցի հետ զրույցում նշեց, որ միջազգային փորձագետների կողմից մշակված փաթեթն արդեն առկա է, սակայն ուղևորափոխադրման սակագնի բարձրացման հարց չի կարող լինել:

«Ուղևորափոխադրող կազմակերպություններն ինչքան էլ հայտարարեն, որ վնասով են աշխատում, միևնույն է, չի կարող ուղեվարձը բարձրանալ: Նման խոսակցություններն անհեթեթություն են, իսկ եթե չեն կարողանում 100 դրամով ուղևորափոխադրում իրականացնել, թող գնան, հարևան Վրաստանից սովորեն, թե ինչպես են իրենք աշխատում:

Թբիլիսի քաղաքում սակագինը 100 դրամից էլ պակաս է, մոտ 90 դրամ է կազմում, շարժակազմերը նոր են, վաղուց արդեն գործում է միասնական վճարային համակարգ, միասնական էլեկտրոնային չվացուցակները նույնպես գործում են: Մեկ անգամ վճարելով՝ 1,5 ժամի ընթացքում ուղևորը կարող է մի քանի անգամ տրանսպորտային միջոցներից օգտվել:

Ինչ վերաբերում է մեր ուղեվարձին, ապա հաշվարկի ելակետը պետք է 100 դրամը լինի, իսկ վճարումը պետք է միասնական համակարգով իրականացվի, քանի որ ֆինանսական հոսքերը չեն կառավարվում, բավականին կոռուպցիոն հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն»,- ասաց Կ. Չիլինգարյանը:

Կազմակերպության ղեկավարը նշեց նաև, որ տրանսպորտի թանկացման մասին խոսակցություններով և գործադուլի սպառնալիքներով գծատերերը փորձում են քաղաքային իշխանություններին սադրել, սակայն պետք չէ դրան ուշադրություն դարձնել: Պետք չէ նաև մտածել, թե որտեղից պետք է 150 կամ 200 միլիոն դրամ գումար հայթայթել նոր տրանսպորտային շարժակազմեր ներդնելու համար: Ամեն ինչ պետք է աստիճանաբար իրականացվի, որպեսզի քաղաքը կոլապսի մեջ չհայտնվի:

«Միկրոավտոբուսներ կան, որոնց հատակը պոկվում է, անձրևը լցվում է մարդկանց վրա, և այդ պայմաններում խոսում են ուղեվարձը թանկացնելու մասի՞ն: Մինչև ֆինանսական հոսքերը չկառավարվեն, հնարավոր չի լինի որևէ խնդիր լուծել: Հիմա գումարը վարորդն է հավաքում, և հասկանալի չի լինում, թե որքան գումար է շրջանառվում: Բացի այդ, կա նաև երթևեկության և ժողովրդի անվտանգության խնդիր: Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են վարորդներն իրար հետ կռվում, փորձում երթևեկի ընթացքում իրարից առաջ անցնել, ուղևոր փախցնել, հեռախոսով բանակցել, որ մեկը մյուսին չխանգարի և այլն: Ինչ վերաբերում է գործադուլով սպառնալուն, ապա դա ոչ թե վարորդներն են կազմակերպում, այլ իրենց ղեկավարները»,- ասաց Կ. Չիլինգարյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App