Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ԱՊՐԻԼԻ). Հարյուրից ավելի բերման ենթարկվածներ, Հնդկաս­տա­նի բա­ժա­նու­մը եր­կու մա­սի

SOCIETY

ՏՈՆԵՐ

Վենեսուելա՝ Անկախության օր, Սիերա-Լեոնա՝ Հանրապետության օր, Ռուսաստան՝ Պոլիգրաֆիայի օր, Ղրիմի, Թամանի և Կուբանի՝ Ռուսական կայսրության կազմ մտնելու օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1911-մահացել է գործածար, բարեգործ Ալեքսանդր Մանթաշյանցը։

1960-ծնվել է հայ երգահան, երաժիշտ Արա Գևորգյանը։

1978-ծնվել է ռուս արտիստուհի, «Comedy Woman» հեռուստաշոուի պրոդյուսեր Նատալյա Եպրիկյանը։

2001-Ազատության հրապարակում 33 հայտնի և անհայտ հասարակական, քաղաքական կազմակերպություններ և շուրջ 10 հազար ցուցարարներ վերջին փորձերն են գործադրել կանխելու «ազգակործան գործընթացը»՝ ԲԷՑ-երի վաճառքը AES «Silk Road» ամերիկյան կազմակերպությանը։

2002-Մի քանի հազար մարդ է հավաքվել Ազատության հրապարակում՝ ի պաշտպանություն «Ա1+»-ի. հանրահավաքին գերիշխել են իշխանափոխության կոչերը:

- տեղի է ունեցել Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատի հիմնադիր համագումարը:

2004-Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլլա Գյուլը հայտարարել է, որ իր երկիրը չի վերաբացելու հայ-թուրքական սահմանը:

2007-մահափորձ է կատարվել «Վստրեչի Ապեր» մականունով թաղային հեղինակություն Արամ Վարդանյանի դեմ։

2008-ընդդիմադիր ուժերը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանին հարող մանկական զբոսայգու տարածքում անցկացրել են Մարտի 1-ից հետո առաջին արտոնված հանրահավաքը` բարձրաձայնելով պայքարը շարունակելու իրենց վճռականությունը:

2013-ընդդիմադիր ՀԱԿ-ը բողոքի ցույց է անցկացրել Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելով պաշտոնանկ անել գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

2014-մահացել է գործարար և բարերար Հրանտ Վարդանյանը։

2016-պոեզիայի գծով Պուլիտցերյան մրցանակ է շնորհվել ամերիկահայ հանրահայտ գրող, գրականագետ ու պատմաբան Փիթեր Բալլաքյանին։

-«Ազատությո՛ւն Լևոն Հայրապետյանին», «Փոխե՛լ խափանման միջոցը» կոչերով մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի երթ են անցկացրել Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մոտ։

2017-Եզդիների սուրբը՝ Մալաքե Թաուսը, տեղափոխվել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում գտնվող նորակառույց սրբավայր, որտեղ հավաքվել են եզդիները՝ նշելու իրենց ամենակարևոր տոնը՝ Նոր տարին։

2018-Նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվել է կառավարության կողմից շաբաթներ առաջ իրեն նվիրված պետական առանձնատան նկատմամբ սեփականության իրավունքից: 

- Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի ելած ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի մի շարք աջակիցներ բերման են ենթարկվել կառավարական 3-րդ մասնաշենքի մերձակայքից։ Ոստիկանության տվյալներով, ժամը 18-ի դրությամբ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ բերման ենթարկվածների թիվը հասել է 123-ի։

ԱՇԽԱՐՀ

1706-Իսպանական ժառանգության համար պատերազմում տեղի է ունեցել Կալչինատոյի ճակատամարտը, որը ավարտվել է ֆրանս-իսպանական ուժերի հաղթանակով։

1783-Եկատերինա Երկրորդը ստորագրել է Ղրիմը և Կուբանի մարզը Ռուսաստանին միացնելու հռչակագիրը։

1810-սկսվել է ժողովրդական ապստամբությունը Կարակասում, որը սկիզբն է Վենեսուելայի՝ Իսպանիայից անջատվելու համար մղվող պատերազմի։

839- ընդունվել է լոնդոնյան պայմանագիր, որը ճանաչել է Բելգիայի անկախությունը Հոլանդիայից։

1850-ԱՄՆ-ը և Անգլիան ստորագրել են Պանամայի ջրանցքը համատեղ կառուցելու պայմանագիր. ավելի ուշ ԱՄՆ-ը այն կառուցել է միայնակ։

1897-կայացել է առաջին Բոստոնյան մարաթոնը։

1919-Լեսլի Լերոյ Իրվինը իրականացրել է առաջին ազատ թռիչք-անկումը աէրոպլանից՝ պարաշյուտի օգտագործմամբ։

-լեհական զորքերը գրավել են Լիտբելայի (Լիտվա) մայրաքաղաք Վիլնյուսը։

1941-ԱՄՆ-ի Սենատը որոշում է ընդունել հրեական Իսրայել պետություն ստեղծելուն աջակցելու մասին։

1947-Հնդկաստանի «Հնդկական ազգային կոնգրես» կուսակցությունը համաձայնել է երկիրը բաժանել երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի։

1965-Գորդոն Մուրը ձևակերպել է «Մուրի օրենքը», ըստ որի՝ միկրոպրոցեսորում եղած տրանզիստորների թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր տարի։

-Վոլժսկի ավտոգործարանում հոսքագծից դուրս է եկել առաջին ՎԱԶ-2101-ը, որին ժողովուրդը կոչել է «կոպեյկա»։

1972-ծնվել է բրազիլացի ֆուտբոլիստ, աշխարհի չեմպիոն Ռիվալդոն։

1995-իրականացվել է ահաբեկչական ակտ Օկլահոմա-Սիթիում, մահացել է 168 մարդ։ Սա առաջին մասշտաբային ահաբեկչական գործողությունն էր ԱՄՆ-ում։

1987-ծնվել է ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան։

Կամո Խաչիկյան

Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App