Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Նի­կոլ Փա­շի­նյա­նի սեն­սա­ցի­ոն հայ­տա­րա­րու­թյու­նը. նա խորհր­դա­րա­նը հա­մա­րում է ան­գոր­ծու­նա՞կ

ANALYSIS

Խորհրդարանի ու կառավարության հարցուպատասխանի ժամանակ, ըստ էության, սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը փորձել է հիմնավորել, թե ինչու այս պահին պետք չէ հրաժարվել սուպերվարչապետական համակարգից, ու շեշտել է, որ խորհրդարանական Հայաստանի Ազգային ժողովն այսօր ամբողջովին չի օգտվում իրեն վերապահված բոլոր լիազորություններից. «Իմ տրամաբանությամբ՝ ԱԺ-ում գոնե մի 5-6 քննիչ հանձնաժողով պետք է ստեղծված լիներ: Ինչո՞ւ չի ստեղծվում, ե՞ս չեմ թողնում: Հիմա եթե մենք վարչապետի լիազորությունները վերցնում ենք, դնում ենք մի ուրիշ տեղ, և դրանք չեն օգտագործվում, դրանից ավելի լա՞վ է լինելու: Նկատի ունեմ՝ այդ լիազորությունները պետք է կիրառող լինի»:

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն իրապես սենսացիոն է, որովհետև գործող խորհրդարանին նա, ըստ էության, մեղադրել է քաղաքական անգործունակության, ամլության մեջ։ Այն խորհրդարանին, որի խճանկարը պետք է արտացոլեր հեղափոխության քաղաքական հաղթանակը։ Համաձայնեք, որ նման խիստ գնահատական այս խորհրդարանին չեն տվել անգամ այն ընդդիմադիր ուժերը, որոնք դուրս են մնացել ԱԺ-ից։

Առնվազն տարօրինակ է, որ խորհրդարանի քաղաքական ու մասնագիտական որակների մասին նման շեշտադրումներով խոսում է Նիկոլ Փաշինյանը, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ 132 պատգամավորներից առնվազն 88-ի անունները մանրամասն քննարկվել, համաձայնեցվել են նրա հետ։ Այլ խոսքով՝ Փաշինյանն անուղղակիորեն խոստովանում է, որ հեղափոխության թիմն ունի կադրային լուրջ ճգնաժամ, որովհետև, եթե անգամ խորհրդարանի կազմը չի ձգում քաղաքական այն նշաձողին, որը սահմանել է հեղափոխության առաջնորդը, ապա կարելի է ենթադրել, թե ինչպիսի աղետալի վիճակում է կադրային քաղաքականությունն իշխանության միջին ու ստորին օղակներում։

Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանն ակամայից խոստովանում է, որ ճիշտ էին այն քաղաքական ուժերը, որոնք կոնսոլիդացված պնդում էին, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնել ոչ թե հեղափոխական էյֆորիայի պիկին, երբ հասարակությունն, ըստ էության, զրկված է բովանդակային ընտրության հնարավորությունից, այլ՝ ավելի ուշ, այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին, երբ հասարակական տրամադրությունները ենթարկված կլինեն բնական սեգմենտացիայի։ Այն ժամանակ Փաշինյանը հեղափոխական մաքսիմալիզմով մերժեց բոլոր հակափաստարկները, ու Հայաստանն, ըստ էության, ունեցավ մոնոլիտ մի խորհրդարան, որը ձևավորվել է բացառապես մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի անձնական վստահության հենքով։ Բնականաբար, նման խորհրդարանը չի կարող ունենալ քաղաքական դիմագիծ, որովհետև, հատկապես քաղաքական մեծամասնությունը, չնչին բացառություններով, բաղկացած է պատգամավորներից, որոնք ոչ միայն չունեն հասարակական նվազագույն ճանաչելիություն, այլ նաև ավտոնոմ վարկանիշ։ 

Խորհրդարանական համակարգերում խորհրդարանն է վերահսկում կառավարությանը, մեզանում գործում է հակառակ տրամաբանությունը, որովհետև ԱԺ-ի մեծամասնությունը ձևավորվել է բացառապես Փաշինյանի քաղաքական ճաշակով ու նրա վարկանիշի հաշվին։ Այս համատեքստում առնվազն տարակուսելի է, որ վարչապետը զարմանում է, թե ինչո՞ւ խորհրդարանը չի կարողանում կատարել իր վերահսկողական գործառույթները։

Սակայն իրավիճակը վտանգավոր է գլոբալ հարթության վրա։ Այսօրվա խորհրդարանը մեծամասնության պատճառով անգործունակ է ոչ միայն քաղաքական ու վերահսկողական առումներով, այլև հեռանկարում կարող է հայտնվել անգամ քաղաքական ապալեգիտիմության սարդոստայնում։ Ինչպես նշեցի՝ խորհրդարանի քաղաքական մեծամասնության լեգիտիմության հիմքում բացառապես Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշն է, իսկ սա նշանակում է, որ եթե օբյեկտիվ կամ սուբյեկտիվ գործոնների պատճառով Փաշինյանի վարկանիշն անկում ապրի, ԱԺ-ն չունի իր քաղաքական լեգիտիմությունը վերականգնելու որևէ ավտոնոմ ռեսուրս ու կամայական փուլից կարող է չարտահայտել հասարակության մեծ մասի քաղաքական տրամադրությունները, համակրությունները։ Սա, իր հերթին, նշանակում է, որ քաղաքական գործընթացների կենտրոնը խորհրդարանից կարող է տեղափոխվել փողոց, ինչը դարձյալ ֆորս-մաժորային զարգացումների ռիսկեր է ծնում։

Սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ գործունեության հինգ տարիների ընթացքում խորհրդարանին հաջողվելու է խուսափել քաղաքական ապալեգիտիմության հեռանկարից, միևնույն է՝ նման որակով այս ԱԺ-ն չի կարողանալու լիարժեքորեն իրացնել իր սահմանադրական լիազորությունները, ինչի հետևանքով մենք, ըստ էության, ունենալու ենք անվերահսկելի կառավարություն՝ գրեթե անսահմանափակ իշխանություն ունեցող վարչապետի գլխավորությամբ։ Նման իրավիճակը մեծ ռիսկեր է ծնում, որ Հայաստանում կարող է վերածնվել ավտորիտար կառավարումն, ինչը չի կարող չանդրադառնալ հաջորդ համապետական ընտրությունների որակի վրա։

Նիկոլ Փաշինյանն անկեղծանում է ու հենց այս մոտիվներով էլ հիմնավորում է սուպերվարչապետական համակարգի պահպանումը. եթե չունենք գործունակ խորհրդարան ու կառավարություն, ապա ո՞ւմ փոխանցի լիազորությունները։ Միայն թե պարզ չէ, թե նման իրավիճակի համար ո՞ւմ է մեղադրում Փաշինյանը։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy