ՀՅԴ-ն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՀ 4 մարզերում անցկացրել է 11 հանդիպում
POLITICSՀՅԴ-ն սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՀ 4 մարզերում անցկացրել է 11 հանդիպում, որոնց ներկա են եղել մոտ 2000 քաղաքացի։ Այս մասին նոյեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների օգտին քարոզարշավի աջակցությանը։
Նրա խոսքով՝ անցյալ շաբաթ ՀՅԴ-ն Կոտայքի մարզում 5 հանդիպում է անցկացրել, 3-ը՝ Արարատի մարզում եւ մեկական հանդիպում՝ Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում։ «Առաջիկա հանգստյան օրերին մենք նախատեսում ենք այցելել եւս 2 մարզ, իսկ եկող շաբաթ-կիրակի՝ մնացած 4 մարզերը»,- ասել է Աղվան Վարդանյանը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



