Երևանում բախվել են KIA, Mercedes և ВАЗ 2106 մեքենաները. կա վիրավոր. Shamshyan.com
SOCIETY
Ապրիլի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի, Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 55-ամյա Կարապետ Գաբրիելյանի վարած KIA մակնիշի 35 TR 433 համարանիշի, Արարատի մարզի բնակիչ, 34-ամյա Դավիթ Նաղդալյանի վարած Mercedes մակնիշի 98 DN 998 համարանիշի և Երևանի բնակիչ, 70-ամյա Սամվել Բադալյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 34 RD 639 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս. Բադալյանի ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 17-ամյա Մ. Բ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



