Փոխառություններ, եկամուտ ու դրամական միջոց. սոցապ փոխնախարարի ունեցվածքը
SOCIETYԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018 թվականի տարեկան հայտարարագիրը: Նախարարի տեղակալը անշարժ և շարժական գույք չի հայտարարագրել:
Հայտարարագրում առկա են տվյալներ միայն դրամական միջոցների, եկամտի և փոխառությունների մասին: 2018թ. հարկային տարվա վերջում նրա փոխառության չափը կազմել է 3400 ԱՄՆ դոլար և 10 000 ԱՄՆ դոլար:
Ինչպես 2018թ. հարկային տարվա սկզբում, այնպես էլ հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 10 000 000 ՀՀ դրամ: Փոխնախարարի՝ ՀՀ դրամով ստացած եկամուտների հանրագումարը կազմել է 13 469 475 ՀՀ դրամ: Նշված եկամտից 6 733 748 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից:
1 735 727 ՀՀ դրամը և 5 000 000 ՀՀ դրամը գոյացել են ստացված փոխառություններից (վարկեր): Տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսը և այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է 210 ԱՄՆ դոլարի մասին: Սմբատ Սաիյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնին է նշանակվել 2018թ. հունիսին:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ



