Արայիկ Հարությունյանը՝ ՔՊԿ նախագա՞հ
POLITICSԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, որը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է, վերջերս հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՔՊԿ վարչության նախագահի պաշտոնից՝ ԵԿՄ-ն չքաղաքականացնելու ցանկությամբ: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս հայտնել է, որ չի պատրաստվում ստանձնել կուսակցության նախագահությունը: «Ասում են՝ երբեք մի ասա երբեք: Եթե նկատել եք, ՔՊ-ի ստեղծման օրվանից ես երբեք վարչության նախագահի թեկնածու չեմ եղել: Հույս ունեմ, որ չեմ էլ լինի: Կարծում եմ, որ մեր կուսակցության մեջ տասնյակ մարդիկ կան, որոնք արժանի են այդ կարգավիճակին»,-ասել էր վարչապետը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս պահին, որպես ՔՊ վարչության նախագահի ամենահավանական թեկնածու, շրջանառվում է ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի անունը:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



