Yerevan, 22.January.2026,
00
:
00
BREAKING


Այս ճակատագրական սխալները գրեթե բոլորն անում են լվացքի ընթացքում․ սա պետք է յուրաքանչյուր կին իմանա

LIFE

Լվացքի ընթացքում այս ճակատագրական սխալները գրեթե բոլորն անում են. սա պետք է յուրաքանչյուր կին իմանա

Յուրաքանչյուր կին գրեթե ամեն օր լվացք է անում: Ձեզ ենք ներկայացնում 12 կանոն, որոնց անհրաժեշտ է հետեւել լվացքի ընթացքում:

1.Լվացքի մեքենան մաքրության կարիք ունի

Դա անհրաժեշտ է ոչ միայն մեքենան երկար ժամանակ օգտագործելու համար, այլեւ տհաճ հոտից եւ տարատեսակ բակտերիաներից խուսափելու համար: Լվացքն ավարտելուց հետո մեքենայի դուռը միշտ բաց թողեք, իսկ փոշին լցնելու ամանն անպայման պետք է լվանալ: Հիմա շատ մեքենաներում թմբուկի մաքրման հատուկ գործառույթ կա տեղադրված, սակայն եթե ձեր մեքենան չունի նման ֆունկցիա, ապա անհրաժեշտ է տարվա մեջ մեկ անգամ մեքենան դատարկ միացնել, պարտադիր ամենատաք ռեժիմով եւ փոշին լցնելու ամանի մեջ կես շիշ քացախ ավելացնել:

2.Չպետք է մեքենայում շատ իր լցնել

Անշուշտ մեքենան ձեռք բերելիս փորձում եք գնել այնպիսին, որ միանգամից 5կգ շոր կլվանա, սակայն գոնե սկզբնական շրջանում պետք չէ ծանրաբեռնել մեքենան, քանի որ թմբուկը կարող է չդիմանալ այդ ծանրությանը: Բացի դրանից շորերն այնքան լավ չեն լվացվի, որքան մենք ցանկանում ենք:

3. Դադարեք լվացքի ժամանակ կոնդիցիոներ ավելացնել. այն ձեզ պետք չէ Սրբիչները լվանալու ժամանակ կոնդիցիոներ ավելացնելու դեպքում դրանք կորցնում են խոնավությունը ներծծելու իրենց հատկությունը:

4. Սովորեք գուլպաներն առանձին լվանալ

Գուլպաները կարող եք լվանալ հատուկ ցանցի միջոցով, որը թույլ չի տա կորցնել գուլպաները:

5. Անկողնային պարագաները պետք է երկու անգամ լվանալ Փոշիով լվանալուց հետո պետք է եւս մեկ անգամ լվանալ մաքուր ջրով: Այն կօգնի ազատվել փոշու մնայուն հոտից եւ եւս մեկ անգամ մաքրել մնացած փոշին, որը կարող է քոր կամ ալերգիա առաջացնել:

6. Ներքնաշորերը պետք է միայն ձեռքով լվանալ

Սինթետիկ թելերից պատրաստված ներքնաշորերն անհրաժեշտ է լվանալ ձեռքով եւ միայն սառը ջրով, քանի որ դրանք լվանալուց հետո կարող են ձգվել:

7. Մոռացեք քլորի մասին

Հիմա խանութներում կան տարատեսակ փոշիներ եւ բծերը հեռացնող միջոցներ տարբեր արժողությամբ: Ժամանակակից քիմիան թույլ է տալիս մաքրել ցանկացած բիծ: Քլորը կարող եք պահել ամենածանր դեպքերի համար:

8. Լվացքից առաջ անպայման արձակել կոճակները եւ ամրակները Եթե չեք ցանկանում լվանալուց հետո կոճակ կարել, ապա անպայման քանդեք լվացքից առաջ:

9. Մի մոռացեք փակել հագուստի ճարմանդները Առաջին հերթին շղթաները կարող են հեշտությամբ վնասել մյուս իրերը, իսկ երկրորդ՝ լվացքի ընթացքում շղթան կարող է վնասվել:

10. Շատ լվացքի փոշին չի նշանակում լավ լվացք Կարիք չկա շատ փոշի լցնելու, հակառակ դեպքում ավելի շատ ջուր կօգտագործեք, քանի որ մաքրող միջոցն ամբողջությամբ չի լվացվում, եւ հագուստի վրա մնում են հետքեր:

11. Հագուստը շատ մի տրորեք Խուսափեք հագուստը շատ տրորելուց, քանի որ կարող եք վնասել այն: Երբ օգտագործում եք հետքերը մաքրող միջոց, կարող եք թեթեւակի սրբել անձեռոցիկով:

12. Մի ալարեք առանձնացնել լվացքը Դա վերաբերում է ոչ միայն գունավոր շորերին: Ուշադրություն դարձրեք գործվածքին: Դա պետք է իմանա եւ հիշի յուրաքանչյուր տնային տնտեսուհի:

Իմանալով այս 12 կանոնները՝ դուք կպահպանեք լվացքի մեքենան եւ սիրելի իրերը, ինչպես նաեւ նյարդերը եւ գումարը:

 

 

 

AraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in ArmeniaAraratBank Participates in “Women’s Empowerment Principles in Armenia” Conference Unibank’s Perpetual Bonds Were Acquired in Nearly One Day Acba bank and France’s Proparco to continue strengthening their long-term strategic partnershipTeam Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Issues the First in Armenia Perpetual Bonds Team Holding Announces the Launch of Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia