Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Կա­ռա­վա­րու­թյան որո­շու­մը խախ­տել է օրենք­ներն ու մի­ջազ­գա­յին կոն­վեն­ցի­ա­նե­րը.դի­մել են Նի­կոլ Փա­շի­նյա­նին

SOCIETY

Սահմանադրության համաձայն, յուրաքանչյուր պետական մարմին պետք է իր լիազորությունների սահմաններում կատարի իր վրա դրված պարտականությունները, սակայն պարզվում է, որ նախորդ իշխանությունների ժամանակ այս դրույթին այնքան էլ ուշադրություն չեն դարձրել: Բացի այդ, եթե օրենքով սահմանված է եղել, որ կառավարությունը պետք է այս կամ այն որոշումն ընդունի, ապա պետք է դրա բովանդակությունը համապատասխանի վերնագրին:

Հետաքրքիր է, որ ժամանակին որոշումների վերնագիրն ու բովանդակությունն իրար խառնելու «ավանդույթ» էլ է եղել, որպեսզի հետագայում հնարավոր չլինի պարզել, թե որտեղից է սկսվում այս կամ այն խախտումը և որտեղ այն ավարտվում: Նման օրինակ է կառավարության կողմից 2014 թվականի հունիսի 31-ին ընդունված N 781-Ն որոշումը, որը, փաստորեն, կառավարության լիազորությունների չարաշահում կարելի է համարել: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց «Իրավունքի ազգային կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը:

Նրա համոզմամբ, որոշման մեջ թեև վկայակոչված են բուսական աշխարհի պահպանման մասին օրենքի հոդվածներ, սակայն նշված որոշման վերնագիրը չի համապատասխանում բովանդակությանը: Ն. Վարդանյանի համոզմամբ, վիճահարույց այդ որոշումը հակասում է «Բուսականության մասին» և «Կենսաբազմազանության մասին» օրենքներին, ինչպես նաև «Վայրի բնության պահպանության» և «Կենսաբազմազանության մասին» միջազգային կոնվենցիաներին, ինչը լուրջ խնդիր է:

«Այսինքն՝ երկու կարգ խառնել են իրար, որոնք չեն համապատասխանում բովանդակությանը, որը նախկին «Իրավական ակտերի մասին» և ներկա «Նորմատիվ ակտերի մասին» օրենքների խախտում է: Այդ օրենքներում հստակ գրված է, որ իրավական ակտի վերնագիրը պետք է արտահայտի բովանդակությունը և համապատասխանի դրան: Սակայն այս խառնաշփոթի արդյունքում բնապահպանական տեսանկյունից ստացվել է, որ հաշվի չի առնվել տարածքի կենսաբազմազանության պահպանման պարտավորությունը: Խոսքը բույսերի՝ բաց տարածքներում և բնական պայմաններում աճեցնելու մասին է, որտեղ թեև մեկ կետով անդրադարձել են «Կարմիր գրքի» տեսակներին, որը, սակայն, հակասում է «Բուսական աշխարհի մասին» օրենքի այն հոդվածին, որտեղ նշված է, որ «կարմիրգրքային» տեսակները կարող են օգտագործվել միայն գիտական ուսումնասիրությունների համար, այն էլ՝ բաց տարածքում»,- ասաց Նազելի Վարդանյանը:

Փաստաբանի դիտարկմամբ, մեկ այլ հոդվածով սահմանված է, որ «Կարմիր գրքում» գրանցված բուսատեսակների աճելավայրերը պետք է պահպանվեն պետության կողմից, սակայն կառավարության վիճահարույց կարգի համաձայն, թույլատրվել է, որ «Կարմիր գրքում» գրանցված բույսերը տեղափոխվեն հատուկ պահպանվող տարածքներ կամ բուսաբանական այգիներ, ինչը ևս օրենքի խախտում է:

«Սա էլ է հակասում այն վերնագրին, որտեղ ասվում է, որ էնդեմիկ տեսակները պետք է բնական տարածքներում աճեն: Իսկ բուսաբանական այգիները բնական տարածքներ չեն, այլ արհեստական խնամվող տարածքներ են: Հատուկ պահպանվող տարածքներ համարվում են այն վայրերը, որտեղ այլ վայրից բուսականություն տեղափոխել ընդհանրապես չի կարելի, օրինակ՝ բուսաբանական այգիների արգելոցային գոտիները: Սա բնապահպանական լուրջ խնդիր է: Եվ, պատկերացրեք, որ «կարմիրգրքային» բույսը եթե վերցնեն ու մի վայրից տեղափոխեն բուսաբանական այգի, որը ո՛չ տվ յալ բույսի կլիմայական պայմաններին է համապատասխանում, ո՛չ էլ աճելու վայրի պայմաններին, նշանակում է՝ մենք տվյալ տեսակը կորցնում ենք, քանի որ տվյալ բույսի միջավայրը համարվում է այն տարածքը, որի էկոլոգիան համապատասխանում է դրա աճելու բնական պայմաններին»,- ասաց կազմակերպության ղեկավարը:

Այսինքն, ինչպես մասնագիտական, այնպես էլ օրենսդրական տեսանկյունից հստակ է, թե «Կարմիր գրքում» գրանցված բույսերն ինչպես պետք է պահպանվեն: Ու եթե դրանք տեղափոխվում են ինչ-որ տեղ, նույնիսկ բնակարան, ապա բույսը կորցնում է իր արժեքը: Ժամանակին, սակայն, այս ամենին առանձնապես ուշադրություն չեն դարձրել իշխանությունները և, փաստորեն, թույլ են տվել, որ «Կարմիր գրքում» գրանցված բույսերի հետ ով ինչպես ուզում է վարվի:

«Փաստորեն այդ կարգը՝ կառավարության որոշումը, ընդունվել է օրենքների և միջազգային նորմերի կոպիտ խախտումներով, և այդ պատճառով ես մեր կազմակերպության անունից դիմել եմ վարչապետին, որպեսզի այն ուժը կորցրած ճանաչվի: Եթե կառավարությունն այդ որոշումը ուժը կորցրած չճանաչի, մենք կդիմենք դատարան և հարցը դատական կարգով կվիճարկենք»,- ասաց Ն. Վարդանյանը:

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia