Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


«Իշ­խա­նու­թյու­նը վեր­ջա­պես պետք է լուրջ հար­ցե­րով զբաղ­վի»

POLITICS

Արդարանալու ու մեղքը բացառապես այլոց վրա բարդելու ճանապարհը որևիցե լավ բան չի հուշում: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի խոսքերով, հաշվի առնելով նաև վերոնշյալ հանգամանքից բխող խնդիրները, իշխանությունը պետք է սկսի զբաղվել լուրջ հարցերով: Քաղաքագետը նկարագրված իրավիճակը մի քանի պատճառներով ու ավելի վաղ առաջացած հարցերով է բացատրում:

«Ամենակարևոր խնդիրն այն է, որ պարոն Փաշինյանը վերջապես պետք է հասկանա, որ ինքը երկրի թիվ մեկ դեմքն է, իսկ երկիրը ձևավորված է բազմաշերտ կառավարման համակարգից: Եվ երբ Ն. Փաշինյանը բոլոր հարցերի լուծումը վերցնում է իր վրա, դա արդեն իսկ նորմալ չէ: Օրինակներից մեկը մարզային դպրոցի գործադուլ-դասադուլի հարցն էր, որը պետք է լուծվեր մարզի կրթության վարչության պետի մակարդակով: Հենց սրանով է պայմանավորված խնդիրը: Մտածելով, որ ինքն ուր գնա, պետք է հարցերը լուծվեն, նա մեխանիկորեն սկսում է նաև մեղավորներ փնտրել: Վառ օրինակներից մեկը «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցներից մեկի վրա հոխորտալն ու դիմում գրելու հրահանգն էր: Սա նորմալ չէ: Եթե մենք փորձում ենք նմանվել ժողովրդավարական և օրենքի երկրի, ինչի մասին ամեն քայլափոխի հայտարարում է Ն. Փաշինյանը, ապա նման երկրում որևիցե վարչապետ կամ նախագահ որևէ հիմնարկության աշխատակցի իրավունք չունի հրամայել, որ դիմում գրի ու հեռանա: Իսկ ամենազավեշտալին դիմում գրելուց հետո Փաշինյանի՝ «թող դիմում չգրեր» հայտարարությունն էր: Սա է խնդիրը: Վարչապետն իր լիազորությունները չարաշահում է, իսկ մեր հասարակության մի ստվար զանգված իրավապես գրագետ չէ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ իրավիճակը այլ պատճառներ ևս ունի. «ՀՀ-ում ձևավորված իշխանական մարմինները իրենց գործառույթները չեն կատարում: Շատ դեպքերում այդ մարմինների, գերատեսչությունների ղեկավարներն իրենց տեղում չեն՝ ոչ կոմպետենտ են: Իսկ արդարանալը, ուրիշների մեջ մեղավորներ փնտրելը լավ հետևանք չի կարող ունենալ: Եթե վարչապետը յուրաքանչյուր լավ բան որպես իր ձեռքբերում է ներկայացնելու, ապա պետք է նաև պատասխանատվության զգացում ունենա և ընդունի, որ իր նշանակած բոլոր պաշտոնյաները իրենց տեղում չեն: Իսկ իրենց կատարած սխալների համար պետք է հենց ինքը պատասխան տա: Սերժ Սարգսյանի նկատմամբ առկա հակակրանքի պատճառը հենց նշվածը չընդունելն էր, հասարակության քննադատությունները չլսելն էր: Սերժ Սարգսյանը գրեթե նույն քաղաքականությունն էր տանում: Թավշյա հեղափոխությունից հետո գրեթե նույն քաղաքականությունը տանում է Ն. Փաշինյանը՝ չլսելով իր կողմից նշանակված որոշ պաշտոնյաների նկատմամբ հասարակության քննադատությունը ու հաշվի չառնելով նրանց նկատմամբ առկա անվստահությունը: Ավելին՝ Ն. Փաշինյանը փորձում է չքմեղանալ և հայտարարել, որ ինքն այդ ամենի համար մեղավոր չէ, մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում գործադիրում, այդ ամբողջի համար պատասխանատու է վարչապետը»:

Խոսելով մեկ այլ պատճառի մասին՝ քաղաքագետը հիշեցրեց կառավարության ծրագիրը:

«Այն բարի ցանկությունների հարթության մեջ էր: Իսկ հիմա, երբ կառավարությունն առնչվում է իրական խնդիրների հետ, նկատվում է, որ նրանք շատ դեպքերում լուծումների տարբերակ կա՛մ չունեն, կա՛մ լուծումների տարբերակները սխալ են: Սա է պատճառը, որ տարբեր մակարդակներում կոնֆլիկտ է առաջանում: Մեծ հաշվով, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք իներցիոն կերպով ենք շարժվում առաջ: Տպավորություն է, որ նախորդ իշխանությունների օրոք առկա վատ երևույթներն իներցիայով ընդօրինակել են: Իսկ իներցիայով առաջ շարժվելը լավ բան չի հուշում ապագայում, իներցիայով երկար շարժվել հնարավոր չէ: Իշխանությունը պետք է վերջապես լուրջ հարցերով զբաղվի և վերջ տա PR-ով զբաղվելուն: Պետք է զբաղվի այն հարցերով, որոնք ծառացած են երկրի առաջ և առաջնային են հասարակության համար: Գործ պետք է արվի»,-նշեց մեր զրուցակիցը: Գ. Համբարյանը շեշտեց, որ հեղափոխությունից գրեթե մեկ տարի է անցել, բայց հասարակությունն իր մաշկի վրա դրական ազդեցություն չի զգացել: 

«Ինչպես հասկանում եմ, իշխանությունները կրկնում են նախորդների սխալները. ինչոր թվեր են ասում, որոնք ուղղակիորեն կա՛մ ֆանտաստիկ են, կա՛մ իրականությանը չեն համապատասխանում: Բայց հասարակությունն, այնուամենայնիվ, այդքան հիմար չէ: Վերջիվերջո, հասարակությունը դրականը պետք է իր մաշկի վրա զգա: Օրինակ՝ ես ուզում եմ հասկանալ՝ հայտարարված 50 հազար աշխատատեղից քանի՞սն են իմ հարազատ Շիրակի մարզում բացվել: Իրականում՝ ասելով չէ, իսկ այդ թվերն ուղղակի զայրացնում են»,-եզրափակեց քաղաքագետը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign