Ռեհանը հնագույն ժամանակներց օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ: Այն հարուստ է К վիտամինով, որը կանոնավորում է արյան մակարդելիությունը: Ռեհանը պարունակում է նաև վիտամին А, որը պաշտապնում է արյան անոթները ազատ ռադիկալների վնասակար ազդեցությունից: Բացի այդ ռեհանը պարունակում է հանքանյութեր, երկաթ, մագնեզիում, կալցիում, կալիում:

Ռեհանը ունի հակաբակտերիալ հատկություն: Ռեհանի և սխտորի համադրությունը հանդիսանում է հզոր հակաբիոտիկ:
Ռեհանը կանխում է կաթվածի և աթերոսկլերոզի զարգացումը, մաքրում է զարկերակները խոլեստերենից:

Հնագույն շրջաններում ռեհանը օգտագործվում էր նաև որպես գլխացավը հանգստացնող միջոց:
Ռեհանից պատրաստված թուրմը կօգնի ազատվել հազից:



