ԱԳՆ-ն Պուտինի հանձնարարությամբ դիմել է արտասահմանցի գործընկերներին
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը կդիմի բոլոր արտասահմանցի գործընկերներին Եգիպտոսում A321 օդանավի կործանման մեղավորներին գտնելու հարցում համագործակցելու նպատակով: Այդ մասին ֆեյսբուքում գրել է գերատեսչության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախագահն ԱԳՆ-ին հանձնարարել է հանցագործներին փնտրելու եւ պատժելու աշխատանքների իրականացման շրջանակում դիմել բոլոր գործընկերներին: Հանձնարարությունը կկատարվի»,- ասված է Զախարովայի հայտարարության մեջ, տեղեկացնում է Gazeta-ն:
Ավելի վաղ Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես հաստատել էին, որ ավիաաղետի պատճառը ահաբեկչական գործողությունն է եղել:
Շարմ էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռչող A321 օդանավի անկման հետեւանքով զոհվել էին այնտեղ գտնված բոլոր 224 մարդիկ:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



