Հերոս լինելու համար սուպերկարողություններ պետք չեն:
Հերոս կարող է դառնալ անգամ ամենահասարակ շունը…
Երկու ընկերները՝ Մարտին և Տեոն, վերադառնում էին հանգստից, երբ ճանապարհին տեսան ուժասպառ ընկած, հիվանդ շանը: Նրանք կանգ առան, որ տեսնեն, թե ինչով կարող են օգնել:
Բայց շուտով նրանք հասկացան, որ ամեն բան այդքան էլ պարզ չէ, ինչպես կարծում էին…
Շունը Սիբիրյան հասկի էր:
Շան վրայից զգացվում էր, որ արդեն շատ վաղուց է քաղցած, ամբողջ մաշկը բորբոքված էր, մորթին տեղ-տեղ թափվել էր ու գույնը գցել…
Սակայն ընկերները հանկարծ նկատեցին, որ շունն ինչ-որ բան է պահում իր գրկում:
Պարզվեց, ձագուկն է…

Նրանք երկուսն էլ սարսափելի վիճակում էին և բժշկական օգնության կարիք ունեին:

Դեպի հիվանդանոց ոջ ճանապարհին նրանք այսպես գրկել էին իրար ու չէին հեռանում իրարից:

Բժիշկները հազիվ ճանաչեցին, թե ինչ ցեղատեսակի շներ են նրանք. այդքան սարսափելի էր վիճակը…

Բժիշկներն արեցին ամեն հնարավոր բան:
Ամենայն հավանականությամբ տերը ուղղակի լքել էր նրանց:


Շուտով նրանք ոտքի կանգնեցին:



Հիմա նրանք արդեն լավ են, լրիվ վերականգնվել են: Նոր տերերը նրանց անվանակոչել են Սիբիր և Ալյասկա:


Հիմա նրանք ապահով են ու ապրում են երջանիկ կյանքով:



