Երևանում 59-ամյա վարորդը խմած վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. Shamshyan.com
SOCIETYԱպրիլի 13-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 20:30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 59-ամյա Սամվել Սարգսյանը՝ իր վարած Mitcubishi Grandis մակնիշի 34 PT 571 համարանիշի ավտոմեքենայով, Ռոստովյան փողոցում վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Աղբյուրի փոխանցմամբ` վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



