Հրդեհ Սպիտակում․ այրվել է տնակ
SOCIETYԱպրիլի 12-ին, ժամը 21:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի հեռուստաաշտարակի մոտակայքում այրվում է ոչ բնակելի տնակ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ պաշտոնական կայքից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սուրեն Ավետիսյան փողոցի թիվ 99 հասցեի մոտակայքում այրվում են խոտածածկույթ և տնակ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:20-ին, մարվել՝ 21:44-ին:
Այրվել են խոտածածկույթ՝ մոտ 150 քմ և ոչ բնակելի տնակ՝ մոտ 6 քմ:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



