Ողբերգական վթար Գեղարքունիքի մարզում, 1 հոգի մահացել է, 2-ը հոսպիտալացվել են
SOCIETYԱյսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում․ հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 20։10-ի սահմաններում Ծովագյուղ-Ճամբարակ-Շորժա ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են ВАЗ 2121 մակնիշի 47 XX 888 համարանիշի և ВАЗ 21070 մակնիշի 13 ՍԼ 783 համարանիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, եւս 2 հոգի, որոնցից մեկը՝ ծայրահեղ ծանր վիճակով, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վթարի պատճառներից մեկը նաև ճանապարհի փոսերն են։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



