Yerevan, 03.July.2026,
00
:
00
BREAKING


Քըրք Քրքորյանի ցանկությունն էր վաճառել կազինոների իր բաժնետոմսերը ու հիմնադրամ ստեղծել. Վիգեն Հովսեփյանը՝ կտակի մասին

SOCIETY

Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ներկայումս ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ատենապետ, դոկտոր Վիգեն Հովսեփյանը, պատասխանելով հարցին, թե Քըրք Քրքորյանի մահվանից հետո հայկական լոբբին  կթուլանա, դրական պատասխան տալով, հավելեց. «Արդարությունը  միշտ էլ   ծառաներ ունի, իսկ հայության  դատն ու մաքառումները  արդարագույն ուղի են: Ես կասկած չունեմ,  որ կգտնվեն   հայորդիներ, որոնք օրինակ առնելով Քըրք Քրքորյանի  մեծությունից, հեզությունից ու  առատաձեռնությունից, կորդեգրեն նույն ոճը ու իրենց նպաստը կբերին ազգին ու մարդկությանը»:

 -Պարո՛ն Հովսեփյան,  հաղորդվեց, որ  Քըրք Քրքորյանը ցանկություն է հայտնել, որ իր հուղարկավորությունը լինի փակ, նեղ մասնակցությամբ:  Ի՞նչ է Ձեզ հայտնի հրաժեշտի  արարողության   մասին:

-Երկուշաբթի հետկեսօրին մտերմիկ և անմիջական շրջանակի ներկայությամբ վերջին հրաժեշտը պիտի տրվի  Քըրք Քրքորյանին: Հաճախ ասում են, որ  բարերարություն անելիս   գումարի չափից  ավելի կարևոր է ոճը, կերպը, որով կատարվում է  բարերարությունը: Քըրք Քրքորյանը  այն Մեծ մարդն էր, որ ամենայն համեստությամբ  էր  կատարում  իր նվերները: Չեմ հիշում որևէ դեպք,  երբ նա իր   նվիրատվության  դիմաց ինչ-որ պահանջ ունենար  կամ ինչ -որ համբավ, ճանաչում  ակնկալեր դրա դիմաց:  Մեծ մարդ էր, ազնվական:

-Իր կտակը, որքանով մենք ենք տեղեկացված, դեռ բացված չէ, հնարավո՞ր է, որ ինչ-որ տեղեկություն ունենաք՝ որպես  հայ  համայնքի  ներկայացուցիչ:

-Պարոն Քրքորյանն ինքնամփոփ մարդ էր,  որ իր կանքն ապրում էր հանրային աչքից  և  ուշադրությունից  հեռու: Նախընտրում էր  իր ծրագրերը, նախաձեռնությունները, մանավանդ,  երբ դրանք  վերաբերում էին բարերարությանը, կատարել շատ նեղ և  մտերիմ շրջանակի  հետ միայն: Իր կտակն էլ այն գլխավոր խնդիրն ու նյութն է եղել, որի վերաբերյալ ինքը երբևէ չի արտահայտվել: Իր կտակի մասին միայն երկու բան է հայտնի:  Առաջինը, որ ցանկություն է հայտնել   լուծարելու իր սեփականությունները,  հատկապես՝ կազինոների  իր բաժնետոմսերը վաճառելու   և  կանխիկի վերածելու: Հավանաբար,  նույնը կկատարվի նաև  իր բոլոր սեփականությունների ու ինչքի  պարագայում՝ դրանք  կենտրոնացնելու  մեկ հիմնադրամում: Երկրորդ,  ճանաչելով  մարդուն,   իմանալով նրա առաջնահերթությունները , կասկած չունեմ, որ իր կտակը կլինի   ամենաազնիվ ու  ազնվական ոճի թելադրությամբ:

-Քըրք Քրքորյանը  հանճարեղ գործարար լինելուց բացի, նաև ազդեցիկ մարդ էր ԱՄՆ-ում: Ենթադրում եմ, որ նրա դիրքորոշումը ԱՄՆ-ում հայկական լոբբիի առաջ քաշած նպատակների ու խնդիրների հարցում կարող էր ամերիկյան իշխանությունների համար ոչ վերջին դերը ունենալ: Արդյո՞ք նրա մահվամբ հայ համայնքը չի  թուլանա, և արդյո՞ք նա ունի այս իմաստով փոխարինողներ և հետևորդներ ԱՄՆ-ում:

-Երևի կզարմանաք, եթե ասեմ, որ բիզնեսի աշխարհում ձեռք բերված առավելություններն ու հանճարը  Քըրք Քրքորյանը երբևէ չփորձեց գործիք դարձնել ինչ-որ ուղի կամ քաղաքականություն  թելադրելու համար: Այո՛, ուներ նախասիրություններ  և  ուներ քաղաքական ասպարեզի  մեջ իր նախընտրած մարդկանց : Բայց սա հնարավոր չէ մեկ հայացքով  հասկանալ: Քրքորյանը, որքանով ինձ է  հայտնի, Հանրապետական էր, բայց շատ մոտիկ բարեկամ ու աջակից, օրինակ` Սենատի գլխավոր Դեմոկրատ Հարրի Ռեյդին: Նաև  ի զարմանս շատերի, Օբամայի առաջին ընտրարշավի ժամանակ, ինչպես շատ շատերը,   Քրքորյանը  սատարեց  նրան:  Այո, ինչ խոսք, հայությունը  նահանջ  կարձանագրի   Քրքորյանի  նման  մեծ հայի կորստով:

 Արդարությունը  միշտ էլ   ծառաներ ունի, իսկ հայության  դատն ու մաքառումները  արդարագույն ուղի են: Ես կասկած չունեմ,  որ կգտնվեն   հայորդիներ, որոնք օրինակ առնելով Քըրք Քրքորյանի  մեծությունից, հեզությունից ու  առատաձեռնությունից, կորդեգրեն նույն ոճը ու իրենց նպաստը կբերեն ազգին ու մարդկությանը:

Three-day Financial Literacy Course at the FAST Foundation’s AI Camp: Idram&IDBank Coffee, a Break, and Up to 10% idcoin with Idram&IDBank Ucom Introduces the New uMix 5000 Regional Package: 3 Services for Just AMD 5,000 per Month "Monaco glamour, Vegas energy, Macau prestige - yet uniquely Armenian." Artak Tovmasyan on how Seven Visions is redefining world-class hospitality Travel Without Borders: Ucom Introduces New uTravel Packages Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank "Your smartphone is locked": IDBank warns of cyberextortion that turns your smartphone into a "brick" “From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across Armenia AraratBank Reports Growth in its SME Loan Portfolio in 2025 Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”