Yerevan, 31.October.2025,
00
:
00
BREAKING


«Եթե ռու­սա­կան հե­ռուս­տա­ըն­կե­րու­թյուն­նե­րով քննա­դա­տում են հա­յաս­տա­նյան զար­գա­ցում­նե­րը, չի նշա­նա­կում, որ խախտ­վում է ՀՀ օրեն­քը»

INTERVIEW

Օրերս Ազգային ժողովում ներկայացվել էր հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 2018 թվականի գործունեության ամփոփումը: Մասնավորապես, խոսվել էր այն մասին, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքը հնացած է, թերի, և այդ պատճառով երբեմն շատ դժվար է լինում արձագանքել հեռուստառադիոոլորտում տեղի ունեցող փոփոխություններին: Ոլորտում առկա մի քանի խնդրի մասին «Փաստը» զրուցեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ:

-Պարոն Նավասարդյան, ի՞նչ հիմնական խնդիրներ ունի «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը, որոնց մասին այդքան խոսվում է:

-Օրենքի հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ 2021 թվականի հունվարին ավարտվում են այն լիցենզիաների ժամկետները, որոնք տրված են Հայաստանի հեռարձակվող լրատվամիջոցներին, հիմնականում՝ հեռուստաընկերություններին, և այն կարգավորումները, որոնք այսօր կան օրենքում, հնարավորություն չեն տալու դուրս գալ փակուղուց, որում հայտնվել է հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը՝ հին օրենսդրության և թվայնացման ժամանակահատվածում լիցենզիայի տրամադրման ընթացակարգերի պատճառով: Եթե մինչ այդ օրենքում փոփոխություններ չլինեն, և մեր հեռարձակող ոլորտը կարգավորող կառույցները ստիպված լինեն լիցենզիաների հետ կապված մրցույթները կազմակերպել նույն կարգով, ապա ամբողջ ոլորտը դնելու ենք շատ լուրջ խնդիրների առջև, քանի որ մինչ այսօր Հայաստանում ձևավորված չէ մասնավոր մուլտիպլեքս օպերատոր, և թվային ազդանշան արձակելու միակ հնարավորությունն է՝ ներառվել հանրային ցանցում: Այս դարաշրջանում, երբ խնդիրներ չկան բազմաթիվ հեռարձակողներ ունենալու հետ կապված, եթե նրանք բնականաբար ունեն համապատասխան նյութական և ֆինանսական ապահովում, Հայաստանում հեռարձակումը մնում է արտոնություն, ինչը հնարավորություն չի տալիս ընդհանրապես զարգացնել այս ոլորտը և այն հասցնել այն մակարդակի, ինչը պահանջում են ժամանակակից պայմանները և տեխնոլոգիական առաջընթացը: 

Հաջորդ խնդիրները կապված են հեռարձակվող լրատվամիջոցների ոլորտը կարգավորող մարմնի, ինչպես նաև Հանրային հեռուստառադիոընկերության կառավարման մարմնի՝ խորհրդի անկախության երաշխիքների հետ: Եթե խոսում ենք հանրային հեռուստառադիոընկերության մասին, ապա օրենքում հստակ տարանջատված չեն այն գործառույթները, որոնք իրականացնում է կառավարման մարմինը՝ խորհուրդը և Ռադիոյի ու հեռուստատեսության գործադիր տնօրինությունը: Սա բերում է նրան, որ կամային որոշումներ են կայացվում այն դեպքում, երբ անհրաժեշտ է, որ այդ կարևոր ընկերության գործունեությունը կարգավորվի քաղաքակիրթ մեխանիզմներով և դրանով ապահովվի նաև հանրային հեռուստառադիոընկերության գործունեության համապատասխանեցումը հանրային պահանջարկին:

-Նորություն չէ, որ մարզային շատ հեռուստաընկերություններ փակման եզրին են: Սա փաստորեն ևս օրենքի բա՞ցն է:

-Այսօր Հայաստանի ամեն մարզում թվային նշանով հնարավորություն ունի հեռարձակվել միայն մեկ հեռուստաընկերություն: Սա բերում է ոլորտի մենաշնորհացմանը և ազատ ու արդար մրցակցության բացառմանը: Եթե մրցույթներն անցկացվեն նույն կարգով, ինչպես տասը տարի առաջ, ապա այդ խնդիրը չի լուծվելու, և մի քանի հեռուստաընկերություններ, որոնք մեծ դժվարություններով շարունակում են ապահովել իրենց համապատասխան բովանդակությամբ լսարանը, բայց միայն անալոգային ազդանշանով են աշխատում, կամաց-կամաց կանգնելու են փակվելու վտանգի առաջ: Այդ խնդիրը վաղուց է պահանջում իր լուծումը: Ամեն անգամ օրենսդրական փոփոխություններով երկարաձգելով անալոգային ազդանշան արձակելու իրենց իրավունքը՝ ընդամենը ժամանակային առումով հեռացնում ենք խնդրի լուծումը, բայց վերջնական, սկզբունքային լուծում չենք տալիս: Քանի դեռ փոքր և միջին բիզնեսը ներկայացնող ընկերությունները այդ ցուցակում են, դա խնդիր է ոչ միայն իրենց լսարանի, այլև այն քաղաքականության համար, որը Հայաստանում վաղուց հռչակված է, այն է՝ նպաստել փոքր և միջին բիզնեսի զարգացմանը: Փաստորեն հեռարձակման ոլորտը այս քաղաքականությունից դուրս է մնում: Անհրաժեշտ է հնարավորություն ստեղծել փոքր, տեղական ընկերությունների համար՝ լինեն դրանք մարզային, թե համայնքային, ազատական կարգավորումներ մտցնել, որպեսզի իրենք կարողանան և՛ պահպանել իրենց գործունեությունը, և՛ նոր ընկերությունները կարողանան մտնել շուկա: Այսօրվա պայմաններում վերգետնյա հեռարձակում իրականացնող որևէ նոր ընկերության մուտքը շուկա բացառվում է:

-ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում «Իմ քայլի» պատգամավորներից Նարինե Թուխիկյանն անդրադարձել էր «Ռոսիա» ռուսական հեռուստաալիքին և հարց բարձրացրել՝ արդյոք հնարավո՞ր է սահմանափակել կամ աբողջությամբ արգելել, ինչպես պատգամավորն է ասել, «հակահայկական որոշ հաղորդումների հեռարձակումը Հայաստանի տարածքում»: Ինչպե՞ս պետք է կարգավորվեն նման հարցերը: 

-Հարցի լուծումը պետք է դիտարկել օրենսդրության սահմաններում: Քանի որ Հայաստանում մի շարք ռուսական հեռուստաընկերություններ հեռարձակվում են միջպետական համաձայնագրերի հիման վրա, դա նշանակում է, որ որևէ փոփոխություն չենք կարող մտցնել, քանի դեռ այդ միջպետական համաձայնագրերը գործում են: Ամբողջ բովանդակությունը պետք է հեռարձակվի՝ ըստ այդ համաձայնագրերի: Մյուս խնդիրն այն է, որ կան տեղական կառույցներ, որոնք իրականացնում են այդ ընկերությունների վերահեռարձակումները, և նրանց լիցենզիաների ժամկետը նույնպես ավարտվում է 2021 թվականի հունվարին: Այսինքն՝ եթե չեն արձանագրվում Հայաստանի օրենսդրության ակնհայտ խախտումներ, լիցենզիաները պետք է մինչև վերջ ուժի մեջ մնան: Եթե կան ՀՀ օրենսդրության կոնկրետ խախտումներ, ինչը կարող է ենթադրել նախազգուշացում, տուգանք, լիցենզիայից զրկում, ապա համապատասխան ընթացակարգերը պետք է իրականացվեն դատական կարգով: Խորհրդարանը պետք է զբաղվի օրենսդրության կատարելագործմամբ: Իմ նշած խնդիրները պետք է վերանայվեն, այսինքն՝ օրենսդրությամբ պետք է որոշվի, թե քանի հեռուստաալիք, կապուղի կարող ենք տրամադրել արտասահմանյան լրատվամիջոցներին: Միգուցե պետք է վերանայվի դա և իրենց լիցենզիայի ժամկետի ավարտից հետո այդ հաճախականությունները կամ կապուղիները այլևս չտրամադրվեն օտարերկրյա լրատվամիջոցներին: Բայց այդ հեռուստաընկերությունները կարող են տարածվել կաբելային տարբեր փաթեթներով առանց որևէ կապուղի զբաղեցնելու, որը ՀՀին պատկանող բնական ռեսուրս է: Այս ամբողջ գործընթացը պետք է դիտարկել քաղաքականության մշակման համատեքստում: Եթե գտնում ենք, որ այն բնական ռեսուրսը, որին տիրապետում է Հայաստանը, պետք է առաջին հերթին տրամադրվի հայկական հեռարձակողներին, սա նույնպես օրենսդրական մակարդակով լուծվող հարց է: Բարձրացված հարցը լուրջ և հետևողական մոտեցման կարիք ունի, միայն դատական կարգով կարելի է որևէ արագ լուծում տալ դրան, եթե այն իրոք առկա է: Եթե այդ հեռուստաընկերությունների հաղորդումներում քննադատական կամ ոչ դրական լուսաբանում կա Հայաստանի զարգացումների վերաբերյալ, դա դեռ չի նշանակում, որ ՀՀ օրենքը խախտվում է: Իսկ եթե օրենքը չի խախտվում, և իրենք Հայաստանում հեռարձակվում են օրինական ճանապարհով, ապա որևէ միջամտություն նրանց ծրագրերին մենք չենք կարող թույլ տալ: Խնդիրը պետք է լուծվի միայն դատական կարգով: 

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Young Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraNew Campaign Ahead of Savings Day: IDBank Think beyond today. Why save?Ucom General Director Ralph Yirikian Presented His Vision for Telecommunications in the Era of AI The Armenian UBPay system partners with iSend remittance global service Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowSuren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International ForumPay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoinsUnibank Launches Online Queue Booking SystemWith Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing ChampionshipAraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual GameConverse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments IDsalary Package – A Convenient and Beneficial Tool Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue AraratBank: Financial Partner of Théâtron FestivalThe Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansUcom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference Unibank to Issue Cards Featuring Designs Created by KidsConverse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee ConferenceFinancial Literacy Lesson with Idram Junior Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom IDBank issued the 6th tranche of bonds of 2025 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia AraratBank Modernizes Matenadaran's Security SystemThe Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of CooperationUcom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6GAraratBank and Teach For Armenia Sign Memorandum of CooperationThe Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludesIDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and YouthSIA 2025 Award Ceremony Held under AraratBank SponsorshipRenovation Loans, Fast and Affordable with IDBankAraratBank Joins ArcaQRNature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” ConcertUcom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 SummitDekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional AdministrationWith the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program ContinuesDigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises