Երևանի գազալցակայաններից մեկում հրդեհ է բռնկվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
SOCIETYԱպրիլի 11-ին, ժամը 05:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում գտնվող գազալցակայանում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «ԲԻՍ-1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ռուբինյանց փողոցի թիվ 41/1 հասցեում գործող գազալցակայանի տրանսֆորմատորների սենյակում (մոտ 20 քմ տարածքում):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:48-ին, մարվել՝ 06:05-ին:
Այրվել են էլեկտրական հաշվիչներ, ապահովիչներ և մալուխներ (մոտ 10 գմ), մասամբ ջերմահարվել է կախովի առաստաղը (մոտ 4 քմ): Հրդեհի հետևանքով տուծածներ չկան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



