Երեք աշխատավարձերի եկամուտ. Հակոբ Արշակյանի ունեցվածքը
SOCIETYՏրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը:
Հանձնաժողովի կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ Հակոբ Արշակյանը ներկայացրել է տվյալներ միայն դրամական միջոցների և եկամտի մասին: Անշարժ և շարժական գույք հայտարարագրված չէ: Հ. Արշակյանի դրամական միջոցը 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել է 30 000 000 ՀՀ դրամ: Արդեն 2018թ. հարկային տարվա վերջում դրամական միջոցը կազմել է 25 000 000 ՀՀ դրամ:
Հ. Արշակյանի եկամուտների հանրագումարը 2018թ. հարկային տարում կազմել է 6 265 082 ՀՀ դրամ: Նշված եկամուտը գոյացել է 3 աշխատավարձերից՝ համապատասխանաբար կազմելով 1 300 000 ՀՀ դրամ, 300 000 ՀՀ դրամ և 4 665 082 ՀՀ դրամ:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



