Yerevan, 21.September.2026,
00
:
00
BREAKING


Բանը հասավ «դիվանբաշուն». Հայաստանի արժանապատիվ պատասխանը

ANALYSIS

Երեկ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ստրասբուրգ, որտեղ նա ելույթ է ունենալու ԵԽԽՎ նստաշրջանում։ Այս իրադարձությունը բարենպաստ ֆոն է ստեղծում Հայաստանի համար, մանավանդ սա հեղափոխությունից ու միանգամայն օրինական ընտրություններից հետո Հայաստանի ղեկավարի առաջին այցն է Ստրասբուրգ ու հրաշալի առիթ է ԵԽԽՎ բարձր ամբիոնից ներկայացնել հետհեղափոխական Հայաստանի նվաճումները՝ հատկապես օրինական ընտրությունների ինստիտուտի ներդրման հարցում։ Սակայն վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցավ մի իրադարձություն, որի միջազգային արձագանքները մտահոգություններ են ծնում, որ Ստրասբուրգում Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի շրջանցել այս թեման։ Խոսքը տրանսգենդերի՝ խորհրդարանական սկանդալային ելույթի, Հայաստանում ծավալված քննարկումների ու դրան հաջորդած միջազգային արձագանքի մասին է։ 

Նախօրեին թեմայի շուրջ հայտարարություններ են տարածել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարն ու անդամ երկրների դեսպանները, ինչպես նաև՝ մեր երկրում ՄԱԿ-ի ներկայացուցչությունը։ Այս հայտարարությունների բովանդակությունը իրար շատ նման է, նույնիսկ կարելի է ասել, որ դրանք փոխլրացնում են միմյանց։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը և Հայաստանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանները համատեղ հայտարարությամբ Հայաստանում բոլորին հորդորում են դատապարտել ատելության խոսքը և կոչ են անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել անհապաղ քայլեր Հայաստանի քաղաքացիների ֆիզիկական անվտանգության երաշխիքների ապահովման ուղղությամբ։ Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը մտահոգություն է հայտնել «վերջին ժամանակներս շատացած ատելության խոսքի և մարդու իրավունքների և ԼԳԲՏ-ի ակտիվիստների նկատմամբ բռնության սպառնալիքների դեպքերի» առնչությամբ։

Խորապես համոզված եմ, որ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների այս հայտարարությունները չէին լինի կամ առնվազն այլ կլիներ դրանց տոնայնությունը, եթե տրանսգենդերի ելույթի շուրջ Հայաստանում ծավալված քաղաքական, հանրային քննարկումների նշաձողը ողբերգականորն ցածր չլիներ։ Որևէ մեկը չի ասում, թե պետք էր հիանալ տեղի ունեցածով կամ ողջունել տրանսգենդերի ելույթը, սակայն, անշուշտ, քաղաքական սուբյեկտների արձագանքները շատ ավելի զուսպ ու կոռեկտ կարող էին լինել, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մեր ազգային օրենսդրությունն ու միջազգային պարտավորությունները որոշակի խաղի կանոներ են ենթադրում։ Սակայն Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը փոխադարձաբար իրար «գեյ ակտիվիստ» որակումներ տվեցին, ինչի հետևանքով երկիրը արտաքին աշխարհից հարվածներ է ստանում։

Հիմա գոնե՝ միջազգային արձագանքից հետո, անհրաժեշտ է ավելի լայնախոհ վերաբերմունք ցույց տալ, ընդ որում՝ միջազգային հանրությանը հիմնավորելով, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը գտնվում է պատշաճ մակարդակի վրա, ավելին՝ մեր միջազգային գործընկերներին պետք է բացատրվի, որ չի կարելի մեկ դրվագով հեռուն գնացող ենթադրություններ անել Հայաստանում տիրող մթնոլորտի մասին։

Այս հարթության վրա Հայաստանի ԱԳՆ հայտարարության արձագանքը խիստ համարժեք ու արժանապատիվ էր։

«...Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխությունը լավագույնս փաստում է, որ մարդու իրավունքները, որպես կանոն, արդյունավետորեն գործում են, եթե մաս են դառնում հասարակական կոնսենսուսի և ընկալվում են որպես համընդհանուր հասարակական և բարոյական արժեքներ»,- հայտարարել է արտգործնախարարությունը՝ շարունակելով. «Ուստի, այս համատեքստում մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ։ Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել։ Իրենց հերթին, ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»։

Սա հստակ մեսիջ է միջազգային կազմակերպություններին, որ Հայաստանի իշխանությունը կարևորում է ռացիոնալ քննարկումների, երկխոսության հարցը ու մարդու իրավունքները համարում է շատ ավելի տարողունակ ոլորտ՝ շեշտը չդնելով այն խնդիրների վրա, որոնց շուրջ բացակայում է հասարակական կոնսենսուսը։ Միջազգային կազմակերպություններն իրապես պետք է հասկանան, որ որոշ թեմաների արհեստական բորբոքումը միայն վնասելու է Հայաստանում մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության ինստիտուտի ներդրմանը, դիսկուրսիոն հարթակների ձևավորմանը։ Ի վերջո՝ պետք չէ արհեստական օրակարգերի միջոցով Հայաստանի հասարակության աչքերում Արևմուտքն ու նրա կառույցները նույնացնել սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության հետ։

Հայաստանի հասարակությունը, սեփական արժեհամակարգից ելնելով, մեծամասամբ բացասական ընկալում ունի սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ, սակայն անվիճելի է, որ մեզանում բացակայում են նաև վերջիններիս նկատմամբ հանրային կամ իշխանության ճնշումները։ Մեր իրավապահ մարմինները պետք է կարողանան փաստարկված հերքել ԼԳԲՏ համայնքի ներկայացրած մտացածին փաստերը՝ իբրև թե տեղ գտած ճնշումների մասին ու հակառակը՝ միջազգային կազմակերպություններին իրազեկեն, թե ինչպես են ամիսներ առաջ փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենք գրոհել ոստիկանության բաժիններից մեկը՝ ծեծի ենթարկելով ծառայողներին։

Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների համագործակցության օրակարգը տարողունակ է, ու չպետք է թույլ տալ, որ դրանում արհեստականորեն «խցկվի» սեռական փոքրամասնությունների թեման։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy