Ո՞ւմ հետ էր ավտոմաքսատանը շրջում և մաքսազերծում իրականացնում Նիկոլ Փաշինյանը
POLITICSԻնչպես հայտնի է, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր ՊԵԿ ստորաբաժանումներ, մասնավորաբար Նորագավիթի ավտոմաքսատուն: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը հերթում սպասող քաղաքացու հետ անձամբ է մասնակցել ավտոմեքենայի մաքսազերծման գործընթացին, որը տևել է շուրջ 15 րոպե: Հաշվի առնելով, թե ինչքան անկաշկանդ ու մտերմիկ էր նրանց շփումը, հետաքրքրություն առաջացավ պարզել, թե ով է այդ քաղաքացին: «Փաստ» թերթը պարզեց, որ նա նախկինում ՀՀՇ անդամ, ԳԽ պատգամավոր Արմեն Կիրակոսյանն է, ով Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք մի շարք պաշտոններ է զբաղեցրել: Թե որքանով էր միասին շրջելու այս ընտրությունը պատահական, չափազանց դժվար է ասել, սակայն, մեր տեղեկություններով, Փաշինյանը Արմեն Կիրակոսյանին բավական լավ է ճանաչում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



