Yerevan, 28.February.2026,
00
:
00
BREAKING


Եր­կա­կի ստան­դարտ­ներ, կամ՝ դու ան­մեղ ես, մնա­ցյալ բո­լորն են մե­ղա­վոր

ANALYSIS

Տրանսգենդերի ելույթի թեման ցնցել է Հայաստանի քաղաքական համակարգը, ընդ որում՝ սա բացահայտում է վերջինիս որակի ակնհայտ բացակայությունը։ Շարունակ խոսում ենք նոր Հայաստանի, արժեքային հեղափոխության մասին, սակայն քաղաքական հարաբերությունների ու մշակույթի նշաձողը մնացել է նախկին հարթության վրա։

Ինչևէ, գամ բուն խնդրին ու նկատեմ, որ երեկ տրանսգենդերի ելույթի թեմային անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքի բովանդակությունն այնքան էլ կարևոր չէ, որովհետև մի քանի նախադասության մեջ վարչապետը հակասական մտքեր է արտահայել, ավելի ստույգ՝ կիրառել է երկակի ստանդարտի սկզբունքը։ Հարցազրույցի այն հատվածում, որտեղ նա պետք է թիրախավորեր ՀՀԿ-ին, հիշել է, որ տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին անձնագիր տվել է նախկին իշխանությունը՝ ՀՀԿ-ին որակելով «գեյ ակտիվիստ» արտահայտությամբ։ Առհասարակ՝ գնալով ամրապնդվում է այն տեսակետը, որ Փաշինյանը շատ հաճախ միտումնավոր է թիրախավորում ՀՀԿ-ին՝ վերջինիս արհեստականորեն վերապահելով հիմնական ընդդիմության դերը։ Ակնհայտ է, որ նման մարտավարությունը խիստ ձեռնտու է գործող իշխանությանը, որը հետևողականորեն հետամուտ է «սևերի» ու «սպիտակների» պայքարի արհեստական օրակարգին։ Սակայն այս հարցը սկզբունքային է այն հարթության վրա, որ Նիկոլ Փաշինյանի թիմը փաստացի շահագրգիռ չէ Հայաստանում նոր որակի ընդդիմության, դեմոկրատական այլընտրանքի ձևավորման հարցում։

Սակայն վերադառնամ Փաշինյանի հարցազրույցի այն հատվածին, որտեղ իր ամբողջ հասակով հառնում է «երկակի ստանդարտ» կոչվածը։ «Կարծում եմ, որ ԲՀԿ-ն պետք է մտածի ընդհանրապես Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովում իրենց ներկայացրած հանձնաժողովի նախագահն արդյո՞ք Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է և ինքը համապատասխանո՞ւմ է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ լինելու համար անհրաժեշտ նվազագույն չափանիշներին, թե՞ ամբողջ խնդիրն այն է, որ կազմակերպել պրովոկացիա, սա քաղաքական պրովոկացիա է, և թիրախներն ուղղել «Իմ քայլը» խմբակցության դեմ», երեկ ասել է Փաշինյանը։

Վարչապետի խոսքի այս հատվածն իրապես երկշերտ է, որովհետև ստացվում է, որ նա՝ «մոռանալով» ՀՀԿ-ին տված որակման մասին, փաստորեն «գեյ ակտիվիստին» պաշտպանում է Նաիրա Զոհրաբյանի քննադատությունից, հանդիմանությունից։ Իսկապես արտառոց իրավիճակ է, մանավանդ, եթե նկատի ունենանք այն փաստը, որ մի շարք ԶԼՄ-ներ փաստարկված մատնանշել էին, որ հրավիրյալների ցանկը ներկայացրել են պատգամավորները, իսկ սկանդալային տրանսգենդերը խորհրդարանական լսումներին մասնակցել է մեծամասնության պատգամավորներից մեկի նախաձեռնությամբ, այլ խոսքով՝ գործ ունենք հենց Նաիրա Զոհրաբյանի կամ գուցե ընդհանրապես ԲՀԿ-ի դեմ կազմակերպված պորվոկացիայի հետ։ 

Մյուս կողմից՝ չենք կարծում, որ կոռեկտ է, երբ գործադիր իշխանության ղեկավարը քննարկում է օրենսդիր մարմնի հանձնաժողովներից մեկի նախագահի պաշտոնավարման նպատակահարմարության հարցը։ Սակայն այստեղ էլ գործ ունենք այլ երևույթի հետ, որը նկատելի է հատկապես վերջին շաբաթներին։ Իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը բոլոր հարցերում մեղադրում են այլոց՝ իրենց անսխալականության վերաբերյալ ձևավորելով հանրային կարծիք։

Երեկ կոնկրետ թիրախավորվել էր ԲՀԿ-ն, որովհետև նախօրեին Գագիկ Ծառուկյանը դժգոհել էր իշխանության գործունեությունից։ ԲՀԿ առաջնորդն ասել էր, որ հեղափոխությունից մեկ տարի անց տնտեսական առաջընթաց չի նկատում: Ի դեպ, հատկանշական է, որ Փաշինյանն անդրադառնում է ոչ թե ասելիքի բովանդակությանը, այլ դրա հեղինակին կամ նրա քաղաքական ուժին թիրախավորում է այլ գործիքակազմով, այդ թվում՝ ոչ միայն դիսկուրսիոն հարթակներում, այլև տոտալ ստուգումներով, մասկի շոուներով։ 

Նույն գործելակերպն է մյուս բոլոր հարցերում ու բոլոր դեպքերում։ Փաշինյանը կամ նրա մերձավորները անզգույշ արտահայտություններ են անում, որոնք դառնում են բուռն քննարկումների թեմա՝ մեղավոր են ոչ թե իրենք, այլ հանրապետականները, որոնք դրա մասին բարձրաձայնում են։ Գաղտնալսումների սկանդալային բովանդակությունը և առհասարակ՝ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքը քննարկելու փոխարեն՝ թիրախավորվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը, որը փորձում է սկանդալն օտագործել իր մարտավարությունը հիմնավորելու համար։ Էդմոն Մարուքյանը գրառում է կատարում՝ միանգամից թիրախավորվում է, ընդ որում՝ խոսում են ոչ թե նրա գրածի բովանդակության, այլ «Լուսավոր Հայաստանի» նախագահի դեմ։ Արարատի մարզպետը չի կարողանում կոկորդիլոսի՝ կենդանի կամ թռչուն լինելը որոշել ու հայտնվում է հասարակական սկանդալի կիզակետում՝ մեղավոր են այդ մասին գրողներն ու ոչ թե «դարակազմիկ» մտքի հեղինակը։ Ու այդպես՝ անընդհատ, այդպես՝ շարունակ, այդպես՝ ամեն օր...

Մի խոսքով՝ երկրում կան «մշտական» ու «էպիզոդիկ» «մեղավորներ» ու «միակ, անսխալական» կառավարություն։ Նման մտածողությունը հարիր է ավտորիտարիզմին ու ոչ մի ընդհանրություն չունի ո՛չ ժողովրդավարության ու ո՛չ էլ՝ հեղափոխության հռչակած իդեալների հետ։ Հուսամ, որ ես հերթական «մեղավորը» չեմ հռչակվի՝ այս մասին բարձրաձայնելու համար։

ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

 

Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement