Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Գոր­ծա­րա­րը ո՛չ Մայր Թե­րե­զան է, ո՛չ էլ Կար­միր խա­չի ներ­կա­յա­ցու­ցիչ»

INTERVIEW

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանի Գյումրի կատարած ացը հակասական զգացողություններ է առաջացրել հասարակության շրջանում: Նա  համոզված է, որ եթե Գյումրիի հանդեպ իշխանությունների անտարբեր վերաբերունքը շարունակվի, ապա սերունդներն այս կառավարությանը նույնպես չեն ների: Վարչապետին նամակներով  դիմավորած գյումրեցիներն էլ նույն անձինք են, ովքեր երկար տարիներ նույն հարցերը ուղղել են ղեկավարներին, սակայն բարձրացրած հարցերն այդպես էլ չլուծված են մնացել:

«Իշխանություններն էլ որևէ կերպ չարտահայտվեցին Գյումրի կատարած այցի մասին, թեև պարոն Փաշինյանը տեսավ քաղաքի կեղտոտ, ջարդ ու փշուր եղած փողոցները, ավտոկայանի տնակային գետտոն, որը երկրաշարժից հետո մինչ օրս նույնն է մնացել: Ես հույս ունեմ, որ պարոն Փաշինյանը նախորդ իշխանությունների նման միայն ներկա ստանալու համար չէր եկել Գյումրի, այլ անպայման ինչ-որ ծրագրեր կիրականացնի: Ի դեպ, պարոն Փաշինյանն այցելեց  ամենալավ տնակային թաղամասը, նախկինում ես առաջարկել էի, որ նրան ուղեկցեն ֆանտան կոչվող տնակային ավան, որտեղ մարդիկ պարզապես առնետների հետ են ապրում, բայց այս անգամ նա այնտեղ չայցելեց»,- ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքագետը նշեց, որ միակ բարձրաստիճան պաշտոնյան Կարեն Կարապետյանն է եղել, ով ոչ թե ձևի համար էր այցելել Գյումրի, այլ ամեն ինչ արել է ինչ-որ բան փոխելու և Գյուրին զբոսաշրջային քաղաք դարձնելու համար: Խոսելով նախկինի նման կտրոններով վարսավիրանոց և բաղնիք հաճախելու երևույթի մասին, քաղաքագետը նշեց, որ տեղյակ չէ, թե ծրագիրը շարունակվում է, թե՝ ոչ, բայց որ հետհեղափոխական Գյումրիում ոչինչ չի փոխվել՝ միանշանակ է:

«Չեմ կարող ասել, որ հեղափոխությունից հետո Գյումրիում վիճակն այնքան է լավացել, որ սոցիալապես անապահով ընտանիքներն արդեն կարող են իրենց միջոցների հաշվին  վարսավիրանոցից և բաղնիքից օգտվել: Ես հույս ունեի, որ հեղափոխությունից հետո արտագաղթը կկրճատվի Գյումրիում, բայց ցավոք, դա էլ այդպես չէ: Իմ շրջապատից բազմաթիվ մարդիկ են մեկնել Հայաստանից և հետ վերադառնակու ցանկություն չունեն: Սա խոսում է հիասթափության մասին և եթե վարչապետի այցից որոշ ժամանակ անց խնդիրների լուծման ծրագրեր չներկայացվեն իշխանությունների կողմից, ապա ես կարծում են, որ այդ տրամադրությունները կշարունակվեն»,- ասաց Գ. Համբարյանը:

Քաղաքգետը նշեց նաև, որ գյումրեցիներն իրենց հերթին որևէ բիզնես-առաջարկ չունեն, քանի որ սոցիալական շատ ծանր պայմաններում են ապրում: Երկար տարիներ է սպասում են, որ աշխատատեղեր բացվեն, բայց ներդրողներն էլ Գյումրիում ներդրում չեն անի, եթե նրանց համար որոշակի արտոնություններ չսահմանվեն:

«Ոչ մի ներդրող պարտավոր չէ հրաժարվել բարենպաստ պայմաններից և վատ պայմաններ ունեցող վայրերում ներդրումներ անել: Գործարարը ո՛չ Մայր Թերեզան է, ո՛չ էլ Կարմիր խաչի ներկայացուցիչ, որ մարզերում ներդրումներ անի, տանուլ տա, հետո էլ ասի, որ հայրենասիրությունից ելնելով է տանուլ տվել: Դրա համար իշխանությունները պետք է խրախուսեն ներդրողներին: Գյումրին համարվում է մեր երկրի հյուսիս-արևմտյան դարպասը և եթե իշխանությունները չփոխեն ծայրահեղ ծանր իրավիճակում հայտնված գյուրեցիների կյանքը և Գյումրիի վրա դրոշմված աղետի հետքերը չվերացնեն, սերունդները ո՛չ նախորդ, ո՛չ ներկա իշխանություններին չեն ների»,- ասաց Գ. Համբարյանը:

 

Customer Appreciation Day at "Baghramyan" branch: IDBankUnibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia